Կարևոր իրադարձություններ

Այս տարի Հայաստանի զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում գրանցվել է 39 միջադեպ

09 Հոկտեմբեր, 2015 21:16
 Այս տարի Հայաստանի զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում գրանցվել է 39 միջադեպ

 

 

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում գրանցվել է 39 միջադեպ, որի հետեւանքով մահացել է 54 զինծառայող: Նախորդ տարի 2014 թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 37 մահացության դեպք: Այդ մասին ասվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության մեջ։

Համաձայն ուսումնասիրության տվյալների՝ 2015 թ. մահացության 54 դեպքերից 31-ը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով են, 3-ը՝ սպանության (1-ը՝ դիտավորյալ, 2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման 1), 5-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 12-ը՝ դժբախտ պատահարի (11 ավտովթար, 1-ը դեռեւս չճշտված հանգամանքների), 2-ը՝ առողջական խնդիրների հետեւանքով է:

Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով 31 մահացության դեպքից 24-ը տեղի են ունեցել ԼՂ, իսկ 7-ը՝ ՀՀ տարածքում:

2015 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացությունների թիվը (31 հոգի) գերազանցում է ողջ 2014 թ. հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացությունների թիվը՝ 26 հոգի: Վերջին երկու տարիներին հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացությունների թիվը կտրուկ աճել է 2013 թ. համեմատ: Եթե դիտարկենք մահացության ընդհանուր թիվը, ապա 2013 թ-ին այն կազմել է 10 տոկոս, 2014 թ-ին՝ 44.4 տոկոս, իսկ 2015 թ-ին 59.9 տոկոս:

 

Լրահոս

Դիտել ավելին