Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում ոստիկանները 6-ամյա տղայի են գնդակահարել նրա հորը հետապնդելու ժամանակ

05 Նոյեմբեր, 2015 23:38
ԱՄՆ-ում ոստիկանները 6-ամյա տղայի են գնդակահարել նրա հորը հետապնդելու ժամանակ

Միջադեպը տեղի է ունեցել Մարքսվիլ քաղաքում, երեքշաբթի երեկոյան` ձերբակալության նպատակով տեղի բնակիչ Քրիս Ֆյուին հետապդնելիս: Ոստիկաններն ավտոմեքենայով չարագործին փակուղի են մտցրել և հրազենից կրակ բացել, երբ Ֆյուն փորձել է հարձակվել նրանց վրա:

«Հրաձգության ժամանակ երեխան հայտնվել է կրակագծին»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը` նշելով, որ տղան գտնվել է ավտոմեքենայի` ուղևորների համար նախատեսված նստարանին:

Տղան մահացել է գլխին և կրծքին բազմաթիվ վերքերից: Նրա վիրավոր հայրն այժմ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին