Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում իսլամիստները պահանջում են մետրոյի վագոններ միայն կանանց համար

05 Նոյեմբեր, 2015 22:22
Ադրբեջանում իսլամիստները պահանջում են մետրոյի վագոններ միայն կանանց համար

Ադրբեջանում իսլամիստներն առաջին հարձակումներն են սկսել կատարել հռչակված աշխարհիկ պետականության դեմ այդ երկիրը դեպի իսլամական համակարգ շեղելու համար:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, կանանց մահմեդական գլխաշորերը ուսումնական հաստատություններում, մասնավորապես, դպրոցներում թույլատրելու պահանջներին զուգահեռ, իսլամիստներն այժմ էլ պահանջում են Բաքվի մետրոյում առանձին վագոններ միայն կանանց համար, ինչպես դա արվում է Եգիպտոսում եւ Իրանում:

Ադրբեջանցի իսլամիստների այդ գաղափարն արդեն բուռն քննարկումների թեմա  է դարձել համացանցում: Մետրոյում կանանց առանձին երթեւեկությանը կողմնակիցները համոզված են, որ դա կանանց կպաշտպանի սեռական ոտնձգություններից: Դրան դեմ համացանցի շատ օգտատերեր էլ երկյուղում են, որ հասարակության մեջ կանանց մասին հոգ տանելու անվան տակ կսկսեն ներդրվել բացահայտ իսլամիստական արմատական կարգեր:

«Անգամ Եվրոպայում փախստական-միգրանտ մահմեդական կանայք հաճախ ծեծի են ենթարկում տեղացի աղջիկներին իրենց պատկերացմամբ անհապատասխան հագուստ կրելու համար: Պակերացնում եք, թե նման դեպքում ինչ տեղի կունենա Ադրբեջանում», -նշում են դրան դեմ ադրբեջանցիները:

Ադրբեջանի իսլամական կուսակցության ներկայացուցիչներն ամբողջությամբ պաշտպանում են կանանց համար առանձին վագոնների մասին առաջարկը:

«Վերջին շրջանում մեր ժողովրդի բարոյական հիմքերը սկսել են կորչել,մենք պետք է վերադառնանք մեր ակունքներին», -հայտարարել են իսլամիստների մամուլի ծառայությունում:

Ինչպես երեւում է` հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանում իսլամիստները կպահանջեն փակել ժամանանկակից արվեստի շատ օջախներ` բալետը, կրկեսը, տիկնիկային թատրոնը եւ այլն, որոնք չեն համապատասխանում իսլամական կանոններին:

 

Լրահոս

Դիտել ավելին