Կարևոր իրադարձություններ

Ավտոբուսի վթարի զոհերի աճյունները և վիրավորներին Երևան տեղափոխող ինքնաթիռը կժամանի մոտ երկու ժամ ուշացումով

05 Նոյեմբեր, 2015 20:25
Ավտոբուսի վթարի զոհերի աճյունները և վիրավորներին Երևան տեղափոխող ինքնաթիռը կժամանի մոտ երկու ժամ ուշացումով

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերի աճյունները և վիրավորներից 32-ը Երևան են տեղափոխվում այսօր՝ նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով:

Երևան ուղևորվող ինքնաթիռի թռիչքը Մոսկվայից Երևանի ժամանակով նախատեսված ժամը 17:00-ի փոխարեն իրագործվել է 18:45-ին: Ուստի, ինքնաթիռի վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսված 20:00-ի փոխարեն կկատարվի Երևանի ժամանակով ժամը 21:45-22:00-ի սահմաններում: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին