Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԻՆ-ի հատուկ չվերթը Տուլայի մոտ տուժած ուղեւորներով օդ է բարձրացել Ռամենսկի օդանավակայանից

05 Նոյեմբեր, 2015 20:22
ՌԴ ԱԻՆ-ի հատուկ չվերթը Տուլայի մոտ տուժած ուղեւորներով օդ է բարձրացել Ռամենսկի օդանավակայանից

Մերձմոսկովյան Ռամենսկի օդանավակայանից օդ է բարձրացել Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին տեղափոխող` Ռուսաստանի ԱԻՆ-ի հատուկ չվերթի ինքնաթիռը։

Օդանավում սարսափելի վթարից տուժած 32 ուղեւորներն են, հայկական պատվիրակության անդամները, որի կազմում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, նաեւ զոհվածների 17 հարազատներ։ Ինքնաթիռը կբերի նաեւ վթարի 8 զոհերի մարմինները:

Նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել: Յոթ մարդ զոհվել է։ Եվս մեկը մահացել է հիվանդանոցում։

Ավտովթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տեղեկությունների համաձայն, վարորդը քնել էր ղեկին։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։

 

Լրահոս

Դիտել ավելին