Կարևոր իրադարձություններ

Turkish Airlines ավիաընկերությունը որոշել է սահմանափակել Շարմ էլ-Շեյխ չվերթները

05 Նոյեմբեր, 2015 21:54
Turkish Airlines ավիաընկերությունը որոշել է սահմանափակել Շարմ էլ-Շեյխ չվերթները

Turkish Airlines ավիաընկերությունը որոշել է սահմանափակել Շարմ էլ-Շեյխ չվերթներն օրվա ցերեկային ժամերով` Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռի վթարից հետո: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

«Վերջին իրադարձությունների հետ կապված` Turkish Airlines-ը անվտանգության մասնագետների թիմ է ուղարկում Շարմ էլ-Շեյխ օդանավակայանում ընթացիկ ընթացակարգերը գնահատելու համար: Նրանց հաշվետվության ստանալուց հետո Turkish Airlines-ը կընդունի անհրաժեշտ որոշումներն ու գործողությունները թռիչքների ծրագրի վերաբերյալ: Դրությունն ուսումնասիրելու ընթացքում Ստամբուլի և Շարմ էլ-Շեյխի չվերնթերը կիրականացվեն միայն օրվա ցերեկային ժամերին»,- հայտարարել են ընկերությունում:

Իր հերթին, գերմանական Lufthansa ավիաընկերությունը դադարեցնում է Eurowings և Edelweis դուստր ընկերությունների` Շարմ էլ-Շեյխ չվերթը վերոնշյալ պատճառով:

Lufthansa-ը մի քանի օր առաջ ինքն է հայտարարել սեփական թռիչքների դադարեցման մասին:

 
 

Լրահոս

Դիտել ավելին