Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսում կործանված ռուսական օդանավի «գլխավոր ուղևորի» դիակը բերվել է Սանկտ Պետերբուրգ

05 Նոյեմբեր, 2015 19:35
Եգիպտոսում կործանված ռուսական օդանավի «գլխավոր ուղևորի» դիակը բերվել է Սանկտ Պետերբուրգ

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ 10 ամսական Դարինայի լուսանկարը, որում նա տերմինալի ապակուն հենված նայում է ինքնաթիռներին, նրա մոր կողմից սոցցանցում հրապարակվել է հոկտեմբերի 15-ին՝ Եգիպտոս մեկնելուց առաջ։

Մայրն աղջկա այդ լուսանկարը մեկնաբանել էր որպես «գլխավոր ուղևոր»։ Դարինա Գրոմովան զոհվել է Սինայի թերակղզու հյուսիսում «Կոգալիմավիա» ընկերության օդանավի կործանման ժամանակ։ Նրա դիակը Սինայի թերակղզուց արդեն իսկ հասցրել են Լենինգրադի մարզ։ Հաստատվել է, որ դա պատկանում է նրան, տրվել են աղջկա մահվան մասին փաստաթղթերը։ Դարինայի հետ միասին հոկտեմբերի 31-ին Airbus A321 օդանավի կործանման ժամանակ զոհվել են նաև նրա ծնողները՝ 27-ամյա Ալեքսեյը և 26-ամյա Տատյանան։

 

Լրահոս

Դիտել ավելին