Կարևոր իրադարձություններ

ԱՊՀ-ի երկրներում ամրապնդվելու են Ռուսաստանի բուհերի մասնաճյուղերը. Պուտին

05 Նոյեմբեր, 2015 20:27
ԱՊՀ-ի երկրներում ամրապնդվելու են Ռուսաստանի բուհերի մասնաճյուղերը. Պուտին

ՌԴ-ի իշխանությունները հետագայում Էլ կաջակցեն ռուսաստանյան բուհերի մասնաճյուղերի ամրապնդմանն այլ երկրներում, ամենից առաջ՝ ԱՊՀ-ի տարածքում:

Այդ մասին նոյեմբերի 5-ին հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Իհարկե, հետագայում Էլ աջակցելու ենք մեր ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի ամրապնդմանն այլ երկրներում, նախեւառաջ ԱՊՀ-ի տարածքում. այնտեղ արդեն աշխատում են մեր բուհերի մեծ թվով մասնաճյուղեր. շարունակելու ենք այդ գործը»,-ասել Է Պուտինը՝ ելույթ ունենալով արտասահմանում ապրող հայրենակիցների հինգերորդ համաշխարհային կոնգրեսում:

Նախագահը նաեւ կարեւորել Է բարենպաստ պայմանների ստեղծումը ռուսաստանյան բուհերում հայրենակից ուսանողների ուսումնառության համար: Նա հիշեցրել Է, որ 2015 թվականին նրանց համար ընդունելության բաժնաչափը հասել Է 15 հազարի:

 

Լրահոս

Դիտել ավելին