Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանի մոտ կայացել է 2016թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը նվիրված խորհրդակցություն

05 Նոյեմբեր, 2015 18:22
Բակո Սահակյանի մոտ կայացել է 2016թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը նվիրված խորհրդակցություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hամապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արայիկ Հարությունյանը, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարներ:

Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել բյուջեի սոցիալական ուղղվածությունը, հնարավորինս նպատակային օգտագործել ֆինանսական միջոցները եւ ապահովել բյուջեի թափանցիկությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Լրահոս

Դիտել ավելին