Կարևոր իրադարձություններ

ԱԳՆ ծախսերը 2016թ-ի համար նախատեսված են 13 մլրդ 903 մլն դրամի չափով, որը 750 մլն- ով ավելի է նախորդ տարվանից

05 Նոյեմբեր, 2015 17:08
ԱԳՆ ծախսերը 2016թ-ի համար նախատեսված են 13 մլրդ 903 մլն դրամի չափով, որը 750 մլն- ով ավելի է նախորդ տարվանից

Արտաքին գործերի նախարարության ծախսերը 2016թ-ի համար նախատեսված են 13 մլրդ 903 մլն դրամի չափով, որը 14,0 %-ով՝ 1 մլրդ, 750 մլն- ով ավելի է նախորդ տարվա համեմատ,այսօր «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Ըստ նրա, հատկացումները ԱԳՆ ապարատի պահպանման համար է, դեսպանությունների և ներկայացուցիչների, միջազգային կազմակերպություններում ՀՀ անդամակցության վճարների, դեսպանությունների համար շենքերի գնման, ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության, և այլն:

Պավել Սաֆարյանը նշեց, որ կառավարման ապարատի ծախսերը ավելացել են 34 մլն 982 հազար դրամով, հիմնականում՝ աշխատավարձերի գծով։ Էներգետիկ ծառայություների համար հատկացումն ավելացվել է 3,3 մլն դրամով, էականորեն ավելացել է համակարգչային ծառայությունների համար նախատեսված գումարը՝ 10, 4 մլն-ով, 16 մլն-ով էլ տեղեկատվական ծառայությունների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին