Կարևոր իրադարձություններ

Հեմիլթոնը խոսելիս պետք է միացնի ուղեղը

05 Նոյեմբեր, 2015 16:30
Հեմիլթոնը խոսելիս պետք է միացնի ուղեղը

Միխայել Շումախերի ֆան-ակումբի ղեկավար Ռայներ Ֆերլինգը կոշտ քննադատության է ենթարկել «Մերսեդեսի» ավտոարշավորդ, աշխարհի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնին:

3-րդ անգամ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո Հեմիլթոնը «Kolner Express»-ին տված հարցազրույցում ասել էր հետևյալը. «Ես, ի տարբերություն Շումախերի, չեմպիոն եմ դառնում իմ ունակությունների շնորհիվ»:

Ֆելինգը հակադարձել է «Հեմիլթոնը պետք է ուղեղը միացնի խոսելիս: Ինչպես սովորաբար, հպարտությունն առաջ է ընկել իրենից»,- ֆան-ակումբի ղեկավարի խոսքերն է մեջբերել «grandprix»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին