Կարևոր իրադարձություններ

ՔԿՀ պետի գործը կքննի ԱԱԾ-ն

05 Նոյեմբեր, 2015 15:59
ՔԿՀ պետի գործը կքննի ԱԱԾ-ն
 
2015 թվականի հոկտեմբերի 23-ին «Հրապարակ» օրաթերթում «ՔԿՀ պետը կալանավորից «սպարտիվկա» է ստացել» վերնագրով հոդված է հրապարակվել, որը պարունակել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալը) և 312-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը) քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում ստացված տվյալներ: Այս մասին տեղեկացնում է Դատախազության լրատվական ծառայությունը:
 
Ինչպես ասվում է հաղորդագրությունում, վերոնշյալի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում 2015 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով (նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը), և 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը) հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին