Կարևոր իրադարձություններ

Տուլայից Երևան ժամանող 8 վիրավորներն օդանավակայանից կտեղափոխվեն «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

05 Նոյեմբեր, 2015 15:54
Տուլայից Երևան ժամանող 8 վիրավորներն օդանավակայանից կտեղափոխվեն «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորված 8 քաղաքացիները ինքնաթիռից շտապ օգնության մեքենաներով կտեղափոխվեն «Սբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, «Սբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ կտեղափոխվեն` Իսպիրյան Գևորգ Աշոտի (ծնվ. 1980թ.), Ուսունյան Լևոն Մաքսիմի (ծնվ.1971թ.), Առաքելյան Սարգիս Սերգեյի (ծնվ.1987թ.), Երեմիշյան Նարինե Կարենի (ծնվ.1961թ.), Սաֆարյան Կարեն Արմենի (ծնվ.1985թ.), Անտոնյան Ռադիկ Աշոտի (ծնվ.1972թ.), Համբարձումյան Արկադի Արմենի (ծնվ.1992թ.) և Մկրտչյան Սարգիս Շալիկոյի (ծնվ.1966թ.):

Ուղևորների և թեթև վիրավորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից:

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարի զոհերի աճյունները Երևան կտեղափոխվեն այսօր՝ նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով: Երևան ուղևորվող ինքնաթիռի թռիչքը Մոսկվայից նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 17.00-ին: Ինքնաթիռի վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է Երևանի ժամանակով ժամը 20.00-ի սահմաններում:

Նույն ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև վթարից վիրավորված 32 այն քաղաքացիները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս մեկնել։

Տեղափոխվող վիրավորների անվանական ցանկը.

 

Լրահոս

Դիտել ավելին