Կարևոր իրադարձություններ

Հանրաքվեից առաջ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը դիտորդներ է հավաքագրում

05 Նոյեմբեր, 2015 15:40
Հանրաքվեից առաջ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը դիտորդներ է հավաքագրում

Դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն (ՔՀԻ) իրականացնում է դիտորդների հավաքագրում եւ վերապատրաստում, որի նպատակն է դիտորդության միջոցով նպաստել ընտրախախտումների կանխարգելմանը եւ արդար ու թափանցիկ ընտրական գործընթացին:

Այս առնչությամբ, ՔՀԻ-ի տարածած հայտարարությունում նաեւ ասվում է.

«Դիտորդական առաքելությունը կիրականացվի Երեւանի 1-ին ընտրատարածքում՝ Ավան եւ Նոր-Նորք համայնքների 35 ընտրատեղամասերում, դիտորդների, իրավախորհրդատուների եւ լրագրողների միջոցով:

Նախաձեռնության շրջանակներում գործում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի թեժ գիծը՝ 080-080-804 համարով, որի միջոցով կազմակերպության իրավաբաններն անվճար խորհրդատվություն կտրամադրեն ընտրությունների գործընթացում առաջացած իրավախախտումների եւ իրավական բնույթի այլ հարցերի վերաբերյալ:

Հանրաքվեի օրը ՔՀԻ դիտորդների կողմից արձանագրված խախտումները եւ խնդիրները առցանց ռեժիմով անմիջապես կհրապարակվեն կազմակերպության Մարդու իրավունքները Հայաստանում (www.hra.am) կայքում եւ կտարածվեն սոցիալական ցանցերում:

ՔՀԻ կողմից իրականացվող դիտորդական առաքելությամբ հետաքրքրված անձինք դիմելու մանրամասներին կարող են ծանոթանալ հետեւյալ հղումով՝ http://hra.am/hy/announcements/2015/10/30/observation կամ զանգահարելով 010 57-43-17, 098-804-800 հեռախոսահամարներով: Դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 8-ն է:

Նշենք, որ ՔՀԻ-ն դիտորդական առաքելությամբ մասնակցել է 2007 եւ 2012 թվականների խորհրդարանական, 2008 եւ 2013 թվականների նախագահական, 2009 եւ 2013 թվականների Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին:

 

Լրահոս

Դիտել ավելին