Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք «Զվարթնոց»-ում. Օդանավի ապակու ճեղքը «հայտնաբերել» են թռիչքից րոպեներ առաջ

05 Նոյեմբեր, 2015 15:38
Արտակարգ դեպք «Զվարթնոց»-ում. Օդանավի ապակու ճեղքը «հայտնաբերել» են թռիչքից րոպեներ առաջ

«Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերն արտակարգ դեպք է գրանցվել: Երեւան-Վիեննա չվերթը մի քանի ժամով հետաձգվել է օդանավի ապակու վրա «հանկարծ» հայտնաբերված ճեղքի պատճառով: Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի բաժնից հայտնեցին, որ չվերթն իրականացնող ավիաընկերությունը, խորհրդակցելով տեխնիկական անձնակազմի հետ, որոշել է չվերթը հետաձգել եւ իրականացնել այլ օդանավով: «Օդանավը վերանորոգման փուլում է»,- ասաց գլխավոր վարչության մամուլի պատասխանատու Ռուբեն Գրդզելյանը: Նշենք, որ օդանավի ապակու ճեղքը հայտնաբերվել է, երբ ուղեւորներն արդեն նստել են օդանավ:

 

Լրահոս

Դիտել ավելին