Կարևոր իրադարձություններ

Մարսելոն ըստ ամենայնի կմասնակցի Էլ Կլասիկոյին

05 Նոյեմբեր, 2015 14:32
Մարսելոն ըստ ամենայնի կմասնակցի Էլ Կլասիկոյին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն շարունակում է ապաքինվել վնասվածքից:

Թիմի բժիշկ Խոսե Գոնսալեսը «Bernabeu Digital»-ի հետ զրույցում հայտնել է, որ բրազիլացին ամենայն հավանականությամբ կմասնակցի Լա լիգայի 12-րդ տուրում «Բարսելոնայի» հետ հանդիպմանը.

«Պետք է մի փոքր սպասել, այնուհետև հետազոտել Մարսելոյի ոտքը: Անձամբ կարծում եմ, որ նա կկարողանա մասնակցել Էլ Կլասիկոյին»:

Հիշեցնենք, որ «Ռեալը» «Բարսելոնային» հյուրընկալվելու է նոյեմբերի 21-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին