Կարևոր իրադարձություններ

Մեքենաների մգեցված ապակիների մաքրումը ծախսատար է. վարորդները խնդրի առաջ են կանգնել

05 Նոյեմբեր, 2015 14:07
Մեքենաների մգեցված ապակիների մաքրումը ծախսատար է. վարորդները խնդրի առաջ են կանգնել

Armtimes.com-ը գրում է. 

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննսիայնը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչ օրս մգեցված ապակիների համար վարորդները չէին տուգանվում, սակայն այսուհետ վարորդները տուգանքների կարժանանան մեքենայի դիմապակու եւ կողային ապակիների մգեցվածության  թույլատրեի սահմանն անցնելու համար.«Բայց այսօր խնդիրն նրանում է, որ դիմապակու մգեցվածության արգելքը վերացնելը գումար արժի: Ես այսօր Ճանապարհային ոստիկանությունում էի եւ խոսակցություներ լսեցի, որ դիմապակու մգեցվածությունը 10 հազար դրամ արժի: Ինչքան գումար տվել են, մգեցրել են ապակին, այսօր այդքան արժի հեռացնելը: Այդ մասնագետների մոտ, որ գնաս ասես մգեցվածության շերտը հանի, որտեղ զանգում եմ, ասում եմ՝ մգեցվածությունը հանես, ասում են 10 հազար դրամ արժի»,- ասաց Հովհաննիսյաննն ու հավելեց, որ շատերը համաձայն են դիմապակու մգեցվածությունը հեռացնելու հետ:

«Պրոբլեմը նա է, որ ինչ-որ որոշում են չեն ասում, բա այն մարդիկ, ովքեր որ մգեցրել են ինչ անեն, տուժում են: Դա նույն բանն է, որ տաքսու ոլորտում հայտարարեցին 10 տարեկան պետք է լինի մեքենան: Մարդիկ գնացին 15-20 հազար դոլարանոց մեքենա գնեցին: Հետո ասեցին՝ չէ, կարող եք հնամաշ եւ այլ տարեթվի մեքենաներ գնել: Մարդկանց նոր մեքենաների գինը հնգապատիկ իջավ եւ տուժեցին: Ոչ ոք չհատուցեց: Հիմա պետք է մասսայական հանեն մգեցվածությունը եւ տուժվեն վարորդները: Դրա համար էլ պատասխանատվություն ոչ ոք ոչ վերցրել է եւ ոչ էլ կվերցնի իր վրա»,- ասաց Հովհաննիսյանը:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին