Կարևոր իրադարձություններ

Օբաման հանդես կգա սիրիական ընդդիմությանն օգնությունն ուժեղացնելու առաջարկներով. Պենտագոն

09 Հոկտեմբեր, 2015 20:11
Օբաման հանդես կգա սիրիական ընդդիմությանն օգնությունն ուժեղացնելու առաջարկներով. Պենտագոն

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջիկա ժամերին առաջարկություններ կներկայացնի սիրիական ընդդիմության պատրաստման ծրագրի փոփոխման վերաբերյալ:

Այդ մասին հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը:

«Կարծում եմ՝ նա արդեն ամենամոտ ժամանակներս կհրապարակի առաջարկություններ, որոնց նա ավելի վաղ հավանություն Է տվել, եւ որոնք մենք մտադիր ենք իրագործել»,-Քարթերի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ «Նյու Յորք թայմս» թերթը, հղում անելով Պենտագոնի աղբյուրների, հայտնել Է, որ արդեն այսօր կհայտարարվի սիրիական ընդդիմության պատրաստման ու հանդերձման՝ 500 մլն դոլար արժեքով ծրագրի դադարեցման մասին:

Հրատարակությունը նշում Է, որ ծրագրի դադարեցումից հետո «այլեւս չի իրականացվի այսպես կոչված չափավոր սիրիացի ապստամբների հավաքագրում՝ Հորդանանում, Քաթարում, Սաուդյան Արաբիայում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում պատրաստություն անցնելու համար»: Դրա փոխարեն մասշտաբներով շատ ավելի փոքր կենտրոն կստեղծվի Թուրքիայում, որտեղ ոչ մեծաքանակ խմբեր, որոնց կազմում կընդգրկվեն Սիրիայի կառավարությանն ընդդիմադիր խմբերի ղեկավարները, կսովորեն, մասնավորապես, ինչպես օդուժի աջակցությունն ապահովել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին