Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում ավազակային հարձակման դեպքով հարուցվել է քրեական գործ

05 Նոյեմբեր, 2015 13:20
Արմավիրի մարզում ավազակային հարձակման դեպքով հարուցվել է քրեական գործ
 
Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում ավազակային հարձակման դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասով:
 
Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:
 
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Անհայտ անձինք մտել են գյուղի տներից մեկը, ծեծի ենթարկել, ապա՝ կապկպել տան բնակիչներին, որից հետո՝ թալանել տունը և դիմել փախուստի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին