Կարևոր իրադարձություններ

Պիկեն ճանաչվել է 2014-2015 մրցաշրջանի Կատալոնիայի լավագույն ֆուտբոլիստ

05 Նոյեմբեր, 2015 13:16
Պիկեն ճանաչվել է 2014-2015 մրցաշրջանի Կատալոնիայի լավագույն ֆուտբոլիստ

Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան անվանել է 2014-2015 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին։ Այն ճանաչվել է կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեն,- այդ մասին հաղորդում է «AS»-ը։

 
Ինչ վերաբերում է գլխավոր մարզչին, ապա մրցանակը ստացել է «Էսպանյոլի» կատալոնացի մասնագետ Սերխիո Գոնսալեսը։
 
Պիկեն ստացել է ձայնների 73 տոկոսը՝ առաջ անցնելով Ալեյքս Վիդալից՝ 14 եւ Կիկո Կասիլյայից՝ 13։
Մրցանակների հանձնման արարողությունը կկայանա նոյեմբերի 9-ին։
 

Լրահոս

Դիտել ավելին