Կարևոր իրադարձություններ

Բարսելոնան ձմռանը կարող է ձեռք բերել նոր ֆուտբոլիստների

05 Նոյեմբեր, 2015 11:20
Բարսելոնան ձմռանը կարող է ձեռք բերել նոր ֆուտբոլիստների

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի բացառել, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը կարող է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերի։ Նա այդ մասին հայտնել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում բելառուսական ԲԱՏԷ-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո։

 
«Բավականաչափ ֆուտբոլիստներ ունենք։ Սակայն միշտ պատրաստ ենք ուսումնասիրել տրանսֆերային շուկան»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է «AS»-ը։
 
Նշենք, որ կատալոնական ակումբը համալրելու գլխավոր թեկնածուներից է «Սելտայի» հարձակվող Նոլիտոն։
 
 

Լրահոս

Դիտել ավելին