Կարևոր իրադարձություններ

Էշթոն Քարթերը մտադիր է այցելել Հարավ-Չինական ծովում ԱՄՆ «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիր

05 Նոյեմբեր, 2015 10:37
Էշթոն Քարթերը մտադիր է այցելել Հարավ-Չինական ծովում ԱՄՆ «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիր

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը մտադիր է այցելել Հարավ-Չինական ծովում ԱՄՆ «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիր: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսին:

«Ներկայումս նախարարը Կուալա-Լումպուրում է՝ Մալայզիայում: Հինգշաբթի նա կայցելի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիր, որը գտնվում է Հարավ-Չինական ծովում»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Դևիսը:

Հոկտեմբերի 27-ին Չինաստանի ԱԳՆ-ը հայտնել էր, որ ամերիկյան Lassen ականակիրն առանց Պեկինի թույլտվության մտել է Հարավ-Չինական ծովի տարածք վիճելի Նանշա կղզիների մոտ, որոնք Չինաստանն իրենն է համարում: ԱԳՆ-ը արտահայտել է ԱՄՆ բողոքը՝ հայտարարելով, որ այդ գործողությունները խախտում են Չինաստանի ինքնիշխանությունը:

Պենտագոնը հաստատել է Հարավ-Չինական ծովում գործողության փաստը և չի բացառել ապագայում այդպիսի գործողությունները: Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի խոսքով՝ գործողությունները «կանցկացվեն առաջիկա շաբաթներին և ամիսներին»: ԱՄՆ-ը հայտարարում է, որ պարեկություն կիրականացնեն, եթե համարեն, որ այն համապատասխանում է միջազգային իրավունքին:

Չինաստանի ԱԳՆ-ը քննադատության ալիք է տեղացել ԱՄՆ-ի վրա՝ Վաշինգտոնի գործողություններն անվանելով «լկտի սադրանք» և սպառնալով վճռական պատասխան տալ իր ինքնիշխանության և ազգային շահերի խախտման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին