Կարևոր իրադարձություններ

Սամոայում է գտնվում աշխարհի ամենագեղեցիկ բնական լողավազաններից մեկը (լուսանկարներ)

05 Նոյեմբեր, 2015 19:33
Սամոայում է գտնվում աշխարհի ամենագեղեցիկ բնական լողավազաններից մեկը (լուսանկարներ)

Սամոա կղզեխմբի Ուպոլու կղզու հարավային ափերի մոտ է գտնվում աշխարհի, թերևս, ամենագեղեցիկ բնական լողավազանը, որն ունի մոտ 25 մ խորություն:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, հրաբխային ժայթքումների հետևանքով գոյացած լողավազանը, որը տեղացիներն անվանում են պարզապես «մեծ անցք», իր աննկարագրելի գեղեցկության շնորհիվ դարձել է զբոսաշրջային ակտիվ կենտրոն:

Տեսնելով զմրուխտյա կանաչով շրջապատված բյուրեղյա մաքրություն ունեցող հանդարտ ջրերը` մի պահ տպավորություն է ստեղծվում, թե այս ամենը տեսիլք է կամ երևակայության արդյունք:

Բնական այս հրաշքը հարուստ է արևադարձային ջրերին հատուկ ձկնատեսակներով ու բույսերով: Ստորջրյա մի քանի «նեղուց» լողավազանը կապում են Խաղաղ օվկիանոսի հետ:

Այս վայրը սեփական աչքով տեսնողները TripAdvisor զբոսաշրջային կայքում նշել են, որ դա երբևէ իրենց տեսած ամենախաղաղ, գեղեցիկ ու հանգիստ վայրերից է։

 

Լրահոս

Դիտել ավելին