Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայում հրապարակել են «լրտեսական օրենքի» նախագիծ

05 Նոյեմբեր, 2015 01:13
Մեծ Բրիտանիայում հրապարակել են «լրտեսական օրենքի» նախագիծ

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հատուկ ծառայություններին թույլ կտան համացանցում հետևելու իրենց հպատակների ակտիվությանն առանց դատարանի որոշման, ինչպես նաև օպերատորներին կպարտադրեն օգտվողի ակտիվության մասին տեղեկատվությունը 12 ամիս պահպանել համացանցում: Այդ մասին ասվում է պետական Investigatory Powers Bill օրինագծի նախնական տարբերակում, որը քննադատներն անվանել են «լրտեսական կանոնադրություն», հայտնում է lenta.ru-ն:

Հատուկ ծառայությունները և ոստիկանությունը կկարողանան հետևել, թե ինչ կայքեր է մտել օգտվողը, սակայն կոնկրետ էջերից տեղեկություն չեն կարող ստանալ, ինչպես նաև չեն կարող մուտք ունենալ նրանց անձնական տվյալներին:

Independent-ը նշում է, որ հանցագործության դեմ պայքարի օրենքով նախատեսված միջոցառումներից մեկը կլինի բոլոր ունեցած տվյալների մտավոր մշակումը: Դա թույլ կտա հետևել ահաբեկիչներին, հայտնաբերել մանկապիղծներին և գտնել կորած մարդկանց: Այդտեղ կավելացվեն նաև MI5 (հակահետախութզության), MI6(հետախուզության) և GCHQ (ռադիոէլեկտրոնային հետախուզության ծառայության) տվյալները:

Հատուկ ծառայությունները կհամախմբեն իրենց ջանքերը նաև ամբողջ աշխարհում սարքերի ջարդման համար` ազգային անվտանգության նպատակով, նշում է The Guardian օրենքի կետերից մեկը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խորհրդարանի առաջ առաջարկված օրինագիծn անվանել է վերջին 5 տարիներին ընդունվածներից ամենակարևորը:

 

Լրահոս

Դիտել ավելին