Կարևոր իրադարձություններ

Ինչու են կործանվում ինքնաթիռները

05 Նոյեմբեր, 2015 00:16
Ինչու են կործանվում ինքնաթիռները

Վերջին շրջանում հասարակության ուշադրության կենտրոնում են ավիաաղետները: Միայն վերջին շաբաթվա ընթացքում հայ հասարակությունն իրազեկվել է երկու նման աղետի մասին: Հոկտեմբերի 31-ին Եգիպտոսի Սինայի թերակղզում կործանվեց «Կոգալիմավիա»-ի օդանավը: Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող օդանավի բոլոր 224 ուղևորները զոհվեցին:

Այսօր արդեն՝ հոկտեմբերի 4-ին Հարավային Սուդանում՝ Ջուբայի օդանավակայանում, կործանվել է  «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռը, ինչի հետրանքով զոհվել է ավելի քան 40 մարդ:

Այս դեպքերի առանձնացումը գուցե պայմանավորված է նրանով, որ երկու դեպքում էլ զոհվածների թվում հայեր կան, սակայն չպետք է մոռանալ, որ ամեն օր աշխարհի տարբեր ծայրերում ավիաաղետների պատճառով կործանվում են ինքնաթիռներ, ինչի հետևանքով մահանում են հարյուրավոր մարդիկ:

 

Մենք որոշել ենք ներկայացնել, թե ինչի հետևանքով են տեղի ունենում ավիաաղետները:

Եվ այսպես, ըստ վիճակագրության.

   1. Առավել հաճախ ամփոփիչ փաստաթղթերում աղետը պատճառաբանվում է «անձնակազմի գործողություններով»

   2. Երկրորդ տեղում տեխնիկայի խափանումն է

   3. Քիչ ավելի հազվադեպ աղետի պատճառների ցուցակում նշվում են թռիչքների կառավարման եւ ապահովման ծառայությունները (դիսպետչերներ, տեխնիկներ, օդերևութաբաններ և այլն)։

Ներկայումս փորձագիտական եզրակացության համար ժամկետ սահմանված չէ։ Սովորաբար հանձնաժողովն ավարտում է հետաքննությունը, երբ աղետի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը մարում է։

Նշենք, որ ոչ բոլոր աղետներն են կապված ինքնաթիռների՝ երկնքից ընկնելու հետ, դրանք կարող են տեղի ունենալ նաև թռիչքուղու վրա արագություն հավաքելիս, հորիզոնական թռիչքի ժամանակ,  բարձրությունը նվազեցնելիս, վայրէջք կատարելիս, վայրէջքի ընթացքում, ինչպես նաև գետնին դիպչելու պահին:

Դեպքերի մեծամասնությամբ փորձագետների եզրահանգումը հետևյալն է. «Անձնակազմի անդամների աննպատակահարմար գործողություններ՝ անհուսալի կամ անսարք տեխնիկայի և բարդացած արտաքին իրավիճակի պայմաններում»։ Այլ կերպ ասած, դրանք այն դեպքերն են, երբ, օրինակ, ինքնաթիռին հարվածել է կայծակը, խափանվել են մի քանի սարքեր, անձնակազմը խուճապի է մատնվել։   

Ինչպես են ստուգում օդաչուին թռիչքից առաջ

Նախքան մարդատար ինքնաթիռ վարելու լիցենզիա ստանալը, օդաչուն պետք բուժզննում անցնի:

Գործող օդաչուները պարտադիր բժշկական զննում են անցնում տարին մեկ անգամ: Անվտանգության ամենակարևոր նկատառումը նախաթռիչքյան ստտուգումն է, որն իր մեջ ներառում է զարկերակի, ճնշման, ջերմաստիճանի ստուգում:Շատ ավիաընկերություններ ստուգման մեջ են ներառել նաև ալկոհոլի և թմրանյութերի թեսթավորումը:

 

Մեղավորը տեխնիկան է

Յուրաքանչյուր հինգերրորդ վթարը տեղի է ունենում ինքնաթիռի անսարքության պատճառով: Պատմության մեջ ամենամեծ մեխանիկական ավիաաղետը տեղի է ունեցել 1985թ.-ին Տոկիոյում: Ճապոնական արտադրության Boeing 747-ը բախվել է Օցուտական լեռան հետ, զոհվել է 520 մարդ: Ինչպես հետագայում նախաքննության ընթացքում պարզվել է ավելի վաղ վնասված է եղել ինքնաթիռի պոչը: Ինքնաթիռը բավականաչափ լավ վերանորոգված չի եղել, ինչն էլ պատահարի պատճառ է դարձել:

Գուցե եղանա՞կն է մեղավոր

Յուրաքանչյուր 10-րդ ավիավթարը տեղի է ունենում վատ եղանակի պատճառով: Այդպես, 1989թ.-ի սեպտեմբերի 3-ին վթարի է ենթարկվել IL 62 ինքնաթիռը:Ինքնաթիռը պետք է թռչեր Քյոլն, սակայն արևդարձային փոթորիկ ու տեղատարափ անձրև է եղելի: Ինքնաթիռն օդ է բարձրացել, բայց չկարողանալով պահել բարձրությունը, ընկել Հավանայում, փլուզելով մի քանի տասնյակ տներ: Զոհվել է 171 մարդ: 2011թ.-ի հունիսին Պետրոզավոդսկում վթարի է ենթարկվել TU134 ինքնաթիռը: Եղանակային վատ պայմանների պատճառով ինքնաթիռը իջնելու պահին բախվել է ծառերին և ընկել օդանավակայանից 12կմ հեռավորության վրա: Զոհվել է 47 մարդ:

Իրենց սև գործն են անում ահաբեկիչները

Ահաբեկիչները դառնում են 8% վթարների պատճառ: Ամենամեծ պայթյունով ավիավթարը տեղի է ունեցել  1985թ.-ին: Մոնռեալից Մումբայ թռչող Boeing 747-ի բեռնատար հատվածում ռումբ է պայթել: Սիկհական ահաբեկիչների գործողությունների արդյունքում զոհվել է 329 մարդ:

Ահաբեկչական գործողությունների ընթացքում 2001 թ.-ի սեպտեմբերի 11-ին զոհվել են չորս գերևարված ինքնաթիռների ուղևորներն ու անձնակազմի անդամները:

2014թ.-ի հուլիսի 17-ին պատերազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի հարավում երկրի վրայից պայթեցվել է մալազիական ավիաընկերության B777 ինքնաթիռը, որն Ամստերդամից թռչում էր Կուալա-Լումպուր: Զոհվել է 298 մարդ:

Դիսպետչերների սխալները

Ավիադիսպետչերի սխալ որոշումները, ինքնաթիռի գերծանրաբեռնվածությունը վառելիքի աղտոտումը կամ սխալ տեխնիկական սպասարկումը նույնպես ավիավթարի պատճառներ կարող են դառնալ:

1995թ.-ի  դեկտեմբերի 18-ին գերծանրաբեռնվածության պատճառով, ընկել է L188 ինքնաթիռը, զոհվել է 141 մարդ:

2002թ.-ի  հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը Գերմանիայում բախվել են ռուսական TU 154 և գերմանական Boeing 757 ինքնաթիռները: Զոհվել է 71 մարդ, այդ թվում 52 երեխա: Նախաքննությունը պարզել է, որ դիսպետչերը չի կարողացել անվտանգ հեռավորություն ապահովել ինքնաթիռների միջև: Բանակցությունները տեղի են ունեցել զուգահեռաբար և նա բաց է թողել որոշ ազդանշաններ, քանի որ միայնակ է աշխատել գիշերային հերթափոխի ժամանակ: 2004թ.-ի փետրվարին նրան գտել են մահացած իր տան դիմաց: Դիսպետչերի սպանության մեջ մեղավոր է ճանաչվել ազգությամբ ռուս Վիտալի Կալոեվը, ում կինն ու երեխան զոհվել էին ավիավթարի ժամանակ: 

Նշենք, որ ամենից շատ քաղաքացիական ավիավթարները տեղի են ունեցել 1960-1970-ականներին, իսկ ամենաքիչ դեպքերը գրանցվել են  2014 թ.-ին, դրանք եղել են 21-ը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին