Կարևոր իրադարձություններ

Ղրիմում մասնավոր ինքնաթիռ է վթարի ենթարկվել

04 Նոյեմբեր, 2015 22:35
Ղրիմում մասնավոր ինքնաթիռ է վթարի ենթարկվել

Ղրիմում Cessna մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել այսօր երեկոյան Կլիմենտևա սարի շրջանում: Նախնական տվյալներով՝ մահացել է 4 մարդ: 

Դեպքի պատճառները և մանրամասները դեռևս հայտնի չեն:

Տվյալներ կան, որ թռիչքը արտոնագրված չի եղել, դրա համար էլ զոհերի և տուժածների անունները, ինչպես նաև դեպքի վայրը դեռևս չի հաջողվում պարզել:

Ողբերգական պատահարի մանրամասները ճշտվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին