Կարևոր իրադարձություններ

Եմենում ցիկլոնի պատճառով ավելի քան 40.000 մարդու են տարհանել

04 Նոյեմբեր, 2015 22:22
Եմենում ցիկլոնի պատճառով ավելի քան 40.000 մարդու են տարհանել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եմենում Չապալա ցիկլոնի պատճառով տարհանվել է ավելի քան 40.000 բնակիչ։ Խոսքը Սոկոտրա արշիպելագի բնակիչների մասին է, որոնք հարկադրաբար լքել են իրենց տները։

Ցիկլոնն արդեն խլել է 3 մարդու կյանք։ Ավելի քան 200-ն էլ տուժել են։ Այդ մասին վկայում են ՄԱԿ-ի տվյալները։ Օդերևութաբաններն ընդգծել են, որ դա վերջին տարիներին տարածաշրջանում գրանցված ուժեղագույն ցիկլոնն է։ Այն արդեն իսկ ավերել կամ վնասել է ավելի քան 450 բնակելի շինություն։ Օմանից ու ԱՄԷ-ից ստացվել է մոտ 20 տոննա մարդասիրական օգնություն, նախատեսված ցիկլոնից տուժածների համար։

 

Լրահոս

Դիտել ավելին