Կարևոր իրադարձություններ

Դուբայում կներկայացնեն Fenyr SuperSport հիպերմեքենան

04 Նոյեմբեր, 2015 21:33
Դուբայում կներկայացնեն Fenyr SuperSport հիպերմեքենան

Դուբայում կկայանա Magna Steyr ընկերության թողարկած Fenyr SuperSport հիպերմեքենայի պրեմիերան: Ստեղծողներն առայժմ չեն բացահայտում մանրամասները:

Արաբներն այն կառուցել են Magna Steyr ընկերության և RUF-ի համագործակցությամբ, որոնք հիպերմեքենան զինել են ուժային ագրեգատներով՝ հայտնում է auto.vesti.ru-ն: Ըստ լուրերի՝ այն կարող է զարգացնել ավելի քան 1000 ձիաուժ հզորություն, իսկ քաշը կգերազանցի 1200 կգ-ը:

Նախնական տվյալներով՝ W Motors ընկերությունը նախատեսում է թողարկել հիպերմեքենայի միայն 25 նմուշ, որոնցից յուրաքանչյուրը մտադիր է վաճառել 1 միլիոն դոլարով:

 

Լրահոս

Դիտել ավելին