Կարևոր իրադարձություններ

Հրաբխի ժայթքումն Ինդոնեզիայում հանգեցրել Է արդեն երրորդ օդանավակայանի փակմանը

04 Նոյեմբեր, 2015 19:05
Հրաբխի ժայթքումն Ինդոնեզիայում հանգեցրել Է արդեն երրորդ օդանավակայանի փակմանը

Լոմբոկ կղզում Ռինջանի հրաբխի ժայթքման պատճառով նոյեմբերի 4-ին փակվել Է Ինդոնեզիայի արդեն երրորդ օդանավակայանը՝ «Բլիմբինգսարին» Ճավա կղզու Բանվանգի քաղաքում, հայտարարել Է Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության օդային տրանսպորտի վարչության գլխավոր տնօրեն Սուպրասետիոն: Բանվանգիում «Բլիմբինգսարին» փակվել Է հրաբխայի ն  մոխրի տարածման պատճառով»,- նրա խոսքը մեջբերում Է նորությունների Detik.com ինտերնետ-պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Ավելի վաղ հաղորդվել Էր մինչեւ նոյեմբերի 5-ի առավոտ Ինդոնեզիայի Բալի կղզում «Նուգրահ Ռաի» եւ այնտեղից դեպի արեւելք գտնվող Լոմբոկում «Սելափարանգ» միջազգային օդանավակայանների փակման մասին:   

Տրանսպորտի նախարարության տեղեկատվական ծառայության տվյալներով՝ այդ միջոցառումներն արդեն հանգեցրել են այն բանին, որ ինչպես միջազգային, այնպես Էլ ներքին գրեթե 700 ավիաչվերթներ չեղյալ հայտարարվեն: Միայն Բալիում այժմ չեն կարողանում թռչելու գնալ ավելի քան 4,1 հազար օտարերկրացի եւ գրեթե 2,1 հազար ինդոնեզացի ուղեւորներ:  

Հրաբխի խառնարանից վերջին արտանետումները մոխրի հաստ շերտով են ծածկել Լոմբոկի հյուսիսային մասի յոթ գյուղեր, տեղական իշխանություններն այժմ պատրաստվում են Ռինջանիի լանջերից մոտավորապես 40 հազար մարդու հնարավոր տարահանմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին