Կարևոր իրադարձություններ

Ավտոբուսի վթարի զոհերի աճյունները Հայաստան կբերվեն նոյեմբերի 5-ին` 20.00-ի սահմաններում

04 Նոյեմբեր, 2015 18:21
Ավտոբուսի վթարի զոհերի աճյունները Հայաստան կբերվեն նոյեմբերի 5-ին` 20.00-ի սահմաններում

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան չվերթի ուղևորատար ավտոբուսի վթարի զոհերի աճյունները Երևան կտեղափոխվեն վաղը՝ նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Երևան ուղևորվող ինքնաթիռի թռիչքը Մոսկվայից նախատեսված է նոյեմբերի 5-ին՝ տեղական ժամանակ ով ժամը 17.00-ին: Ինքնաթիռի վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է Երևանի ժամանակով ժամը 20.00-ի սահմաններում:

Զոհերի աճյունները դուրս կբերվեն «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրից (CARGO), մուտքը՝ Թաիրով գյուղի կողմից: Աճյունների տեղափոխումը կկազմակերպվի ՀՀ առողջապահության նախարարության կողմից, իրենց տրամադրած մեքենաներով: Ուղևորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից:

Ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս մեկնել: Երևան տեղափոխվող վիրավորների անունները կհրապարակվեն վաղը՝ նոյեմբերի 5-ին։ Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների բուժումը Տուլայի բժշկական հաստատություններում կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել Հայաստան:

 

Լրահոս

Դիտել ավելին