Կարևոր իրադարձություններ

Նաիրա Զոհրաբյանը Գյումրիում հանդիպել է Շիրակի մարզի ԲՀԿ տարածքային կառույցների պատասխանատուներին

04 Նոյեմբեր, 2015 18:01
Նաիրա Զոհրաբյանը Գյումրիում հանդիպել է Շիրակի մարզի ԲՀԿ տարածքային կառույցների պատասխանատուներին

Այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը Գյումրիում հանդիպել է Շիրակի մարզի ԲՀԿ բոլոր տարածքային կառույցների պատասխանատուներին: Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ մամուլի ծառայությունը:
Կուսակցության ղեկավարը տարածքային կառույցների պատասխանատուների հետ քննարկել է դեկտեմբերի 6 - ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման կազմակերպչական հարցեր:
Քննարկվել է նաև Շիրակի մարզում քարոզչության անցկացման ժամանակացույցը:
Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ կառույցների պատասխանատուներին է տրամադրել քարոզչական անհրաժեշտ նյութեր՝ հանրության շրջանում սահմնադրական փոփոխությունների պատշաճ քարոզչություն իրականացնելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին