Կարևոր իրադարձություններ

Հայտնի է Հարավային Սուդանում կործանված բեռնատար օդանավի հայ սեփականատիրոջ անունը

04 Նոյեմբեր, 2015 17:57
Հայտնի է Հարավային Սուդանում կործանված բեռնատար օդանավի հայ սեփականատիրոջ անունը

Yerkir.am արդեն հայտնել է, որ Հարավային Սուդանում կործանված բեռնատար օդանավի սեփականատերը հայ գործարար է: Մեր տեղեկություններով՝  նա «Տարոն ավիա» ընկերության տնօրեն Գառնիկ Պապիկյանն է, ով վերջերս էր հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի հետ կապված միջադեպի պատճառով:

Մեր տեղեկություններով՝ Գառնիկ Պապիկյանը վարձակալական հիմունքներով օդանավը շահագործման էր հանձնել տաջիկական Asia Airways ընկերությանը: Yerkir.am-ը հիշյալ տեղեկությունը փորձեց ճշտել Գ. Պապիկյանից, սակայն նրա հեռախոսն անջատված է: Ամենայն հավանականությամբ, նա Հայաստանում չէ:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին