Կարևոր իրադարձություններ

Ինչ կապ ունեն հայերը «ԱՆ-12» կործանված ինքնաթիռի հետ

04 Նոյեմբեր, 2015 16:35
Ինչ կապ ունեն հայերը «ԱՆ-12» կործանված ինքնաթիռի հետ

Հարավային Սուդանում՝ Ջուբայի օդանավակայանում, այսօր կործանված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռը 2007-2014թթ. գտնվել է  հայկական South Airlines и Taron Avia փոխադրամիջոցների կայանում: Այնուհետև՝ 2014թ.-ին վաճառվել է տաջկական Asia Airways  ընկերությանը, ինչից հետո մուտք է գործել Հարավային Սուդանի  Allied Services Limited ընկերության կայան:

Allied Services Limited ընկերութունը գտնվում է Հարավային Սուդանում ու զբաղվում է բեռնափոխադրումներով: Ընկերությունը մասնագիտացված բեռնափոխադրումներ է կատարում ճանապարհային, օդային և ծովային երթուղիներով:

2015թ.-ի աշնան տվայլներով ընկերության օդային բաժինն ունեցել է երեք «ԱՆ-12» տեսակի ինքնաթիռ:

Ավիաաղետի է ենթարկվել «ԱՆ-12ԲԿ» ինքնաթիռը, որի գրանցման համարն է՝  EY-406, իսկ գործարանայինը՝ 01347704:

Փորփրելով ինքնաթիռի նախապատմությունը, պարզեցինք, որ այն պատրաստված է եղել սովետական  Տաշքենդի ավիացիոն արտադրամասում: Ինքնաթիռը գործածվել է 1971թ.-ի ապրիլի 1-ից, իր առաջին թռիչքը կատարել է 45 տարի առաջ:

Մինչև 1993թ.-ը եղել է Մագադանի քաղավիացիայի վարչության կազմում, դրանից հետո եղել է սեփական՝"Магадан Авиа Лизинг" ավիաընկերության կազմում, 1996թ.-ին վաճառվել է  British Gulf International ավիաընկերությանը:

Նշենք, որ նախնական տեղեկություններով՝ ավիաաղետի հետևանքով մահացել է մոտ 41 մարդ: Ջուբայի օդանավակայանի ղեկավարի խոսքով՝ հաջողվել է փրկվել 3 ուղևորի:

Բացի այդ՝ ԶԼՄ-ները հայտնում են, որ ինքնաթիռն ընկել է ֆերմայի վրա, ինչի հետևանքով զոհերի թիվը կարող է ավելանալ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավիաաղետը տեղի է ունեցել օդանավակայանի հարևանությամբ: Օդանավն ընկել էր օդ բարձրանալուց քիչ անց: Ինքնաթիռի բեկորները ընկած են Սպիտակ Նեղոս գետի ափին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Interfax-ի աղբյուրը չէր բացառել, որ կործանված «ԱՆ-12»-ը կարող էր պատկանել հայկական ավիաընկերություններից մեկին: ՀՀ Քաղավիացիայի վարչությունից հերքել էին այս տեղեկությունը:

Նշենք, որ քիչ առաջ Shabat.am-ի հետ զրույցում ՏԿԱԻՆ-ից հաստատեցին, որ նախնական տվյալներով կործանված ինքնաթիռում  եղել են հայեր:

 

Լրահոս

Դիտել ավելին