Կարևոր իրադարձություններ

Տուլայի վթարի 9 տուժածների դուրս են գրել հիվանդանոցից

04 Նոյեմբեր, 2015 15:51
Տուլայի վթարի 9 տուժածների դուրս են գրել հիվանդանոցից

Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացված 32 տուժածներից 9-ը դուրս են գրվել հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը վթարի էր ենթարկվել Ռուսաստանի Տուլայի շրջանում:

Ավտոբուսում գտնված 60-ից ավել անձինք Հայաստանի քաղաքացիներ են:

Վթարի հետևանքով զոհվել է 8 մարդ: Մարմնական վնասվածք է ստացել 46 հոգի, որոնցից 11-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

 

Լրահոս

Դիտել ավելին