Կարևոր իրադարձություններ

Հպարտ եմ, որովհետև Մանչեսթեր Յուանյթեդը երկար ժամանակ չէր հաղթում ռուսական թիմերին

04 Նոյեմբեր, 2015 11:41
Հպարտ եմ, որովհետև Մանչեսթեր Յուանյթեդը երկար ժամանակ չէր հաղթում ռուսական թիմերին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կիսվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Չեմպիոների լիգայի խմբային փուլի տնային հանդիպման (1:0) մասին իր տպավորություններով:

«Խաղը վերահսկում էինք գրեթե 90 րպե, բայց այն միակ պահին, երբ դա չէինք անում, Դումբիան կարող էր որոշիչ գոլը խփել: Այսօր մեզ փրկեցին Դե Խեան և Սմոլինգը:

Ես հպարտ եմ, որովհետև «Մանչեսթեր Յունայթեդը» երկար ժամանակ չէր կարողանում հաղթել ռուսական թիմերին:

Խուլ չեմ, լսում էի, որ երկրպագուները դժգոհ էին Մարսիալի փոխարինումից, սակայն մենք չպետք է կենտրոնանանք դրա վրա», - հոլանդացու խոսքերն է մեջբերում sports.ru-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին