Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ձերբակալվել են քաղաքական շաբաթաթերթի 2 խմբագիրներ

04 Նոյեմբեր, 2015 11:09
Թուրքիայում ձերբակալվել են քաղաքական շաբաթաթերթի 2 խմբագիրներ

Թուրքիայի իրավապահները ձերբակալել են Nokta քաղաքական շաբաթաթերթի 2 խմբագիրների՝ կառավարության դեմ զինված ապստամբություն հրահրելու մեղադրանքով: Այս մասին հաղորդվում է պարբերականի կայքում:

Հետաքննության կողմից այդպիսի մեղադրանքների հիմք է դարձել պարբերականի համարի շապիկը, որը թողարկվել է երկրում վերջին ընտրություններից հետո: Դրանում հաղորդվում է, որ Թուրքիայում ընտրությունների հետևանքները կնշանակեն քաղաքացիական պատերազմի սկիզբ:

Պաշտոնապես ձերբակալված են գլխավոր խմբագիր Ցևհեր Գուվենը և լրատվական խմբագիր Մուրատ Կապանը: Նրանց առաջադրվել է իշխանության տապալման փորձի մեղադրանք:

Լրագրողները ձերբակալվել են հարցաքննվելու համար՝ այն բանից հետո, երբ ոստիկանությունը շաբաթաթերթի վերջին համարի բոլոր օրինակների բռնագրավման արտոնագիր է ստացել: Հրատարակության կայքն արգելափակված է Թուրքիայի տարածքում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ստամբուլի դատարանը թուրքական Today’s Zaman թերթի գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշի ձերբակալության օրդեր է տվել՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու գործով:

 

Լրահոս

Դիտել ավելին