Կարևոր իրադարձություններ

Ես անձամբ չեմ մասնակցի սահմանադրականի ռեալիթի շոուին

04 Նոյեմբեր, 2015 10:44
Ես անձամբ չեմ մասնակցի սահմանադրականի ռեալիթի շոուին

«Արմնյուզ» հեռուսատաընկերությունը նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 4-ը ուղիղ եթերով ռեալիթի շոու կհեռարաձակի՝ սահամանադրական փոփոխությունների համար: 20-22 օր շարունակ «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցներն ուղիղ եթերով քարոզարշավ իրականացնելու հնարավորություն կունենան: Ժառանգություն կուսակցության պատգամավոր` Արմեն Մարտիրոսյանը, Shabat.am-ի հետ զրույցում ասաց, որ նորմալ է վերաբերվում նմանատիպ հաղորդաշարերին:

 « Ես անձամբ չեմ մասնակցի, իսկ մեր կուսակցականների մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև այդտեղ անհատական որոշման հարց է »: Մեր դիտարկմանը, թե սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող ուժերը՝ ի դեմս Ժառանգություն կուսակցության: Մտահոգություններ` ունե՞ն վստահված անձանց և հանձնաժողովների անդամների հետ կապված, Մարտիրոսյանը պատասխանեց.

«Մտահոգությունները շատ-շատ են, խնդիրն այն է, որ մարդիկ ոչ միայն բռնությունների չեն ցանկանում ենթարկվել, այլ նաև այն պատճառով, որ իշխանությունները ցավոք սրտի միշտ անարդար խաղ են խաղում և հանձնաժողովի անդամներին գայթակղում ու ահաբեկում են, ուստի հանձնաժողովի որոշ անդամներ, իրենց չեն պահում ըստ օրենքի»:

 Մարտիրոսյանի խոսքով՝ իշխանություններն արդեն իսկ խոստովանում են, որ ընտրությունները կեղծելու են, և մտահոգություն ունենալու պատճառն արդեն օբյեկտիվ է: « Շատ մարդիկ, ովքեր հանձնաժողովի անդամներ են եղել, այդ մթնոլորտից հիասթափվել են, և չեն ցանկանում կրկին այդ դերը ստանձնել: Այս ժամանակահատվածը ապացուցելու է, որ իշխանությունները տեղամասերում մեծաքանակ և ուժեղ են, կրիմինալի հետ միասին ճնշումների գործիքակազմը օգտագործելու են: Ուստի միամտություն կլինի սպասել, որ բոլոր տեղամասերում մենք անդամներ կունենանք, և տեղի խնդիրները հնարավոր կլինի լուծել: Նմանատիպ քաղաքական միամտություն այլևս Հայաստանում չկա, բոլորն այս կամ այն կերպ մասնակցել են ընտրական պրոցեսներին և գիտեն, որ բացառապես կեղծիքների շնորհիվ են տեղի ունենում ընտրությունները» - եզրափակեց պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին