Կարևոր իրադարձություններ

Չինաստանի և Թայվանի նախագահները կհանդիպեն

04 Նոյեմբեր, 2015 10:02
Չինաստանի և Թայվանի նախագահները կհանդիպեն

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Թայվանի նախագահ Մա Ինցզյուն նոյեմբերի 7-ին Սինգապուրում կհանդիպեն 1949 թվականից՝ չինական քաղաքացիական պատերազմի ժամանակներից ի վեր առաջին անգամ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Ավելի վաղ կղզի պետության վարչակազմի ներկայացուցիչը հայտնել էր, որ քաղաքական գործիչները կփոխանակվեն կարծիքներով յուրաքանչուր երկրի հարցերի շուրջ։

Թայվանը պաշտոնապես դեռևս համարվում է Չինաստանի վարչական միավոր՝ չնայած կողմերի միջև հարաբերությունները խզվել են ավելի քան կես դար առաջ։

Չինաստանի իշխանությունները հույս ունեն, որ հանդիպումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին