Կարևոր իրադարձություններ

Ներգաղթյալների անօրինական տեղափոխման 29 կասկածյալներ ձերբակալվել են

04 Նոյեմբեր, 2015 10:01
Ներգաղթյալների անօրինական տեղափոխման 29 կասկածյալներ ձերբակալվել են

Իսպանիայի և Լեհաստանի ոստիկանները համատեղ գործողության ընթացքում՝ ուղղված ներգաղթյալների անօրինական տեղափոխման և մարդկանց առևտրի դեմ պայքարին, ձերբակալել են 29 մարդու: Նրանք կասկածվում են հանցավոր ցանցի գործունեությանը մասնակցելու մեջ, որը զբաղվում է ներգաղթյալների անօրինական տեղափոխմամբ: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Եվրոպոլին:

Ձերբակալվածները կասկածվում են կազմակերպված հանցավոր ցանցին մասնակցելու մեջ, որը պատասխանատու է Պակիստանի քաղաքացիների կյանքի համար վտանգավոր՝ Միջերկրական ծովով Եվրամիություն տեղափոխությունների համար: Նրանք կասկածվում են նաև Իսպանիայի ռեստորաններում պակիստանցի ներգաղթյալների աշխատանքային շահագործման մեջ:

Եվրոպոլի կողմից համակարգված միջազգային գործողությունը, որին մասնակցել են Իսպանիայի և Լեհաստանի 365 ոստիկաններ, տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին և 25-ին: Երկու երկրների իրավապահները հանցավոր ցանցի վերահսկողության ներքո գտնվող ռեստորաններում 60 ստուգում են անցկացրել: Գործողության ընթացքում խուզարկություն են իրականացրել նաև Իսպանիայում և Լեհաստանում գտնվող 51 տներում:

 

Լրահոս

Դիտել ավելին