Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    480

  • EUR

    559,5
    567,5

  • RUB

    7,93
    8,18

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Business insider. Յուրօրինակ և ջերմ, ֆրանսիական և գերմանական փոքրիկ անկյունները Երևանում. ինչպե՞ս և ո՞վ ստեղծեց Louis Charden-ն ու Hans & Franz-ը (լուսանկարներ)

07 Հուլիս, 2016 12:53
Business insider. Յուրօրինակ և ջերմ, ֆրանսիական և գերմանական փոքրիկ անկյունները Երևանում. ինչպե՞ս և ո՞վ ստեղծեց Louis Charden-ն ու Hans & Franz-ը (լուսանկարներ)

Shabat.am լրատվական կայքի նոր նախագծիBusiness Insider-ի, շրջանակներում բացահայտել ենք Երևանի սրտում գտնվող` ֆրանսիական ոճով ստեղծված Լուի Շարդեն սրճարանի, և գերմանական խոհանոցով արդեն հայտնի Հանս և Ֆրանս ռեստորանի պատմությունները: Երևանում և Մոսկվայում գործող Լուի Շարդեն սրճարանների ցանցը շուտով տարածում կգտնի նաև Թեհրանում: 

Առաջին հայացքից ռոմանտիկ և հարմարավետ միջավայր ունեցող այս սրճարանը հաջողություն գրանցած իր պատմությունն ունի.

-Մենք ներկայացրել ենք Ֆրանսիան, սերն ու ռոմանտիզմը,- Shabat.am-ի հետ զրույցում սրճարանի սեփականատեր Կարեն Մարգարյանն այս մի քանի բառերով ամբողջացրեց այն կերպարը, որն իրենք փորձել են ստանալ:

 Սրճարանում աբողջությամբ ներկայացված է Լուիի և Աննայի սիրո պատմությունը: Եվրոպայի գյուղերից մեկում ծնված Լուին այգում սիրահարվում է Աննային, սակայն, հետագայում կորցնում է իր սիրելիին: Օրերից մի օր, երբ քաղաքում հիմնում է իր սեփական սրճարանն ու հրավիրում է լրագրողներին՝ լուսաբանելու, նրանց մեջ նկատում է Աննային.

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր այցելուները հիմնականում լինելու էին աղջիկները, սրճարանի դիզայներական լուծումները ստեղծվեցին սիրային պատմության հիման վրա: Սրճարանի ամեն անկյունում Լուին և Աննան են՝ տարբեր իրավիճակներում:

 

Սրճարանի անվանումը ստեղծվեց վիճակահանությամբ.

 -Արդեն կար սրճարանի պլատֆորմը, սակայն անունը չկար, ֆրանսիական մի քանի ազգանուններ վերցրեցի և բաժանեցի մոտ 50 մարդկանց միջև: Վերջինը մնաց՝ Շարդեն և Լա ֆրեդ, հաղթեց երկրորդ տարբերակը, սակայն չգիտես թե ինչու ես ընտրեցի Շարդենն ու անունն ուղարկեցի դիզայներին, սակայն ասաց, որ ինչ-որ բան կարծես թե պակասում է, հետո ավելացրեցի Լուի-ն ու սրճարանն անվանեցինք Լուի Շարդեն: Սրճարանի հիմքում ընկած է Ֆրանսիայի քո անկյունը, բարձր որակը, յուրահատուկ ուտեստները, որոնք պատրաստվում են միայն մեր սրճարանում:

Լուսանկարում՝ Կարեն Մարգարյանն է

 Սրճարանի սեփականատերը վստահեցնում է, որ ցանկացած երկրում այդ թվում՝ Հայաստանում, բիզնես սկսելը հեշտ չէ, սակայն գլխավոր պայմաններից մեկը պետք է լինի այն, որ աշխատանքը սիրով կատարվի.

 -Հիմնական նպատակը եղել է այն, որ ստեղծենք այնպիսի բրենդ, որը ներկայացնենք նաև Եվրոպայում: Իրականում բիզնես սկսելու և պահելու մեջ դժվարություններ չկան, դա կախված է նրանից, թե ով է այդ բիզնեսը ստեղծում, հարցը նրանում է, որ քո ստեղծածը սիրու՞մ ես, թե՞ ոչ: 

Մասնագիտությամբ տնտեսագետ Կարեն Մարգարյանն իր բիզնես գործունեությունը ծավալել է նաև IT ոլորտում՝ հիմնելով Ինտերակտիվ կաբելային հեռուստատեսությունը, սակայն շատ չանցած հասկացել է, որ դա իրենը չէ.

 

 -Ես մասնագիտացված եմ արտադրության ոլորտում, ռեստորանների և սրճարանների բիզնեսի հետ կապ չեմ ունեցել, սակայն սիրում եմ համեղ ուտեստներ ուտել, այդ պատճառով էլ նախընտրեցի բիզնես գործունեությունս շարունակել այստեղ: 

 -Եթե մենք աշխատակիցներ ենք ընդունում, նրանք պետք է լինեն դրական մարդիկ, նրանց ընտրելիս պատկերացնում ենք, որ տվյալ աշխատակիցները կարող են լինել օրինակ՝ Լուիի քույրը կամ եղբայրը: 

Լուի Շարդենն այն սրճարանների է պատկանում, որտեղ ծխել չի թույլատրվում. 

Հանս և Ֆրանս ռեստորանը

 

Եթե ցանկանում ես խելացի դառնալ, խաղա խելացի մարդկանց հետ. Նման մտքի արտահայտումը, թերևս պատճառ դարձավ, որ Բեկոն, Զատիկ և Լուի Շարդեն սրճարանի սեփականատերը՝ Կարեն Մարգարյանը, հիմնի Հանս և Ֆրանս ռեստորանը.

 -Ռեստորան հիմնելու նպատակը եղել է այն, որ մենք ստեղծենք այնպիսի վայր, որը Հայաստանում չի եղել: Մեզ մոտ մարդիկ հնարավորություն ունեն տեսնել, թե ի՞նչ միս է պատրաստվում կրակի վրա: 

Հանսը՝ թմբլիկն է, ֆրանսը՝ նիհարը, նրանցից առաջինը՝ մսեղենի մասնագետն է, իսկ ֆրանսը կատարելագործվել է սոուսների պատրաստման մեջ. 

 

-Քանի որ մենք մսամթերքի և հացաբուլկեղենի արտադրություն ունենք, ստեղծել ենք մի ցանց, որը սպառում է մեր արտադրանքը:

Չբացահայտելով մի քանի գաղտնիքներ, Կարեն Մարգարյանը վստահեցնում է, որ իրենք առաջիկայում ներկայացնելու են նոր պրոեկտներ, լինելու են նոր ռեստորաններ ու սրճարաններ, որոնք տարբերվելու են նախորդներից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին