Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին և Գորիսում

04 Նոյեմբեր, 2015 09:50
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին և Գորիսում

Նոյեմբերի 3-ին, ժամը 21.59-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Աստրա» մակնիշի «GEV 055» պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել հարակից 1.5 մ խորությամբ փոսի մեջ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

***

Նոյեմբերի 3-ին, ժամը 19.56-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ադոնցի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կախվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ավանգարդ փողոցի թիվ 15 շենքին հարակից տարածքում «ՎԱԶ-2121» մակնիշի 52 SL 171 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

Լրահոս

Դիտել ավելին