Կարևոր իրադարձություններ

Օրական 3 բաժակ սուրճը 21 տոկոսով կնվազեցնի սրտի կաթվածից մահանալու ռիսկը

04 Նոյեմբեր, 2015 20:33
Օրական 3 բաժակ սուրճը 21 տոկոսով կնվազեցնի սրտի կաթվածից մահանալու ռիսկը

Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օրական 3 կամ 5 բաժակ սուրճ խմող մարդիկ դրանով իսկ մեկ քառորդով նվազեցնում են սրտի կաթվածից և սրտի հետ կապված այլ հիվանդություններից մահանալու հնարավորությունը: Այս մասին Լիսաբոնում տեղի ունեցած Սրտաբանների եվրոպական ընկերակցության կոնֆերանսի ժամանակ հայտարարել են գիտնականները:

Լիսաբոնի համալսարանը ներկայացնող Դուտոր Կառնեյրոն հայտարարել է. «Մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ այն բոլոր գործոնները, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ սրտի ու անոթների առողջության վրա և նվազեցնել սրտանոթային համակարգի հիվանդություններից մահանալու ռիսկը:

Կարծես թե սուրճի չափավոր օգտագործումը կարող է կարևոր դեր խաղալ այդ առաջադրանքի կատարման հարցում, ինչը կօգնի բարելավել եվրոպացիների կյանքն ու առողջությունը»: Օրական երեք բաժակ սուրճ ընդունելը սրտի հետ կապված խնդիրներից մահանալու հնարավորությունը նվազեցնում է 21 տոկոսով, իսկ երկրորդ տիպի շաքարային դիաբետ ստանալու ռիսկը՝ մեկ քառորդով:

Սրտաբաններն ընդգծել են, որ դրական մի շարք սովորույթների հետ մեկտեղ (ալկոհոլի չափավոր օգտագործում, ծխելուց հրաժարում) սուրճի չափավոր օգտագործումը և առողջ սնունդը հնարավորություն են տալիս սրտամկանի կաթվածից մահանալու ռիսկը տղամարդկանց դեպքում նվազեցնել 79 տոկոսով, իսկ կանանց դեպքում՝ 73 տոկոսով:

 

Լրահոս

Դիտել ավելին