Կարևոր իրադարձություններ

Քննարկվեցին հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը

09 Հոկտեմբեր, 2015 17:45
Քննարկվեցին հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը

Ս.թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Պիեռ Անդրիոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը: Դեսպան Անդրիոյի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրեց անցած շաբաթների ընթացքում շփման գծում լարվածության աճի մանրամասներն ու հրադադարի խախտումների հետևանքները:

Կարևորելով սահմանագոտում իրադրության հետագա լարվածության աճի անթույլատրելիությունը և բանակցային գործընթացում կառուցողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կողմերը կարծիքներ փոխանակեցին նաև փոխվստահության մթնոլորտի ձևավորման և հրադադարի ռեժիմի պահպանման տարբեր հնարավորությունների շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին