Կարևոր իրադարձություններ

1990-ականներին ծնված մարդկանց սպառնում է ճարպակալում

04 Նոյեմբեր, 2015 18:05
1990-ականներին ծնված մարդկանց սպառնում է ճարպակալում

Բրիտանացի գիտնականները, որոնք անալիզի էին ենթարկել ընտանիքում տարբեր սերունդների առողջական վիճակը, եկել են այն եզրակացության, որ նրանք, որոնք ծնվել են 1990-ականներին, մեծամասամբ սպառնում է ճարպակալում:

Ենթադրվում է, որ երիտասարդների մոտ ավելորդ քաշ հավաքելու ռիսկն երկու, անգամ երեք անգամ ավելի բարձր է, քան նրանք, որոնք ծնվել են 1950-1980-ականներին:

Հետազոտության հեղինակները նշում են, որ ներկայում 90-ականներին ծնված երիտասարդների 20% և աղջիկների 25%-ը տառապում է ճարպակալմամբ:

Ավելի վաղ, այդ ցուցանիշը կազմել է 1940-1970-ականներին ծնված երիտասարդների 7%-ն ու աղջիկների 11%-ը:

Դրա պատճառը, ըստ գիտնականների անառողջ սնունդն ու քաղցր գազավորված ըմպելիքներն են, հայտնում է Informing-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին