Յուրաքանչյուր մարդ առնվազն մեկ անգամ որևէ պատկեր խզբզել է թղթի վրա հենց այն պահին, երբ տարված է եղել մտքերով կամ հեռախոսով խոսելով, սակայն այդ խզբզոցները շատ բան կարող են ասել դրանք նկարողների մասին, գրում է fishki.net-ը։
Մասնագետների կարծիքով՝ այդ պատկերները կարող են շատ բան ասել մարդու, նրա բնավորության, կյանքի և այլ մարդկանց նկատմամբ վերաբերմունքի մասին։
Եվ այսպես, եթե նկարում եք
Շրջաններ և օղակներ
Շրջաններ ու օղակներ նկարող անձը ձգտում է կապ հաստատել կամ հաղորդակցվել։ Նման պատկերներ նկարող մարդու ենթագիտակցությունն ակնարկում է, որ կա ուշադրության և ընկերական ջերմության կարիք։
Քառակուսիներ, շեղանկյուններ և այլ երկրաչափական պատկերներ
Այս պատկերները նկարող անձինք ունեն իրենց համոզմունքները և հստակ նպատակները, ինչպես նաև մշտապես հետևողական և համառ են։ Սովորաբար այդպիսի մարդիկ փորձում են զգոն և զգույշ լինել ամեն ինչում։
Պարույրներ և ալիքավոր գծեր
Այլ մարդկանց խնդիրները չեն հետաքրքրում պարույրներ և ալիքավոր գծեր նկարողներին։ Շատ հնարավոր է՝ այդ մարդիկ թեթև էմոցիոնալ ճգնաժամի մեջ են և պտտվում են երկիմաստ զգացմունքների շուրջ։
Սլաքներ
Սլաքներ նկարելը պատմում է այն մասին, թե ինչի վրա է նկարողը կենտրոնացած։ Եթե նկարված սլաքը մատնացույց է անում դեպի վեր, ապա նշանակում է՝ կենտրոնանալ այլ մարդկանց վրա, դեպի վար՝ ուղղված է սեփական անձին, դեպի ձախ՝ հայացք է անցյալին, դեպի աջ՝ հայացք է դեպի ապագան։
Աստղեր
Աստղեր նկարողները ցանկանում են հայտնվել ուշադրության կենտրոնում, և նրանց համար չափազանց կարևոր է լինել տպավորիչ և նկատելի։ Եթե աստղերի պոչերը շատ են, դա կարող է նշանակել անհանգիստ և դեպրեսիվ ապրումներ։
Խաչեր
Հնարավոր է՝ խաչ նկարող անձը մեղավոր է զգում իր սիրելիի նկատմամբ կամ նրան ինչ-որ բան է անհանգստացնում։ Մտահոգող խնդրի նկատմամբ կա պատասխանատվության ուժեղ, բայց տհաճ զգացում։
Տներ և տուփեր
Նման պատկերներ նկարողներն ունեն կարգուկանոնի նկատմամբ հատուկ սեր, ամեն ինչը պլանավորելու և հաշվարկելու ձգտում։
Շախմատի տախտակ
Շախմատի տախտակի սևուսպիտակ քառակուսիներ նկարողը շատ տհաճ իրավիճակի կամ դժվարին կացության մեջ է։ Եթե նման պատկերներ հաճախ են հայտնվում, դա խոսում է այն մասին, որ մարդը տառապում է թաքնված բարդույթներից և տանջվում է իրավիճակը փոխելու անկարողությունից։
Մեղրամոմի պատկերներ
Այդ պատկերները խոսում են հանգստության ձգտման մասին։ Մեղրամոմ նկարող մարդիկ ներդաշնակության և կազմակերպված կյանքի կարիք ունեն։ Հնարավոր է՝ նաև մտածում են ընտանիք ստեղծելու մասին։
Կենդանիներ
Կենդանիները տարատեսակ նշանակություններ կարող են ունենալ, դրանց բացատրությունը կապված է այն պատկերված կենդանատեսակից։ Եթե պատկերված է վագր կամ գայլ, ապա դա խոսում է թաքնված ագրեսիայի մասին, աղվեսի դեպքում՝ խորամանկության մասին, նապաստակի կամ սկյուռի դեպքում՝ պաշտպանվածության և հոգատարության կարիք կա, առյուծի դեպքում՝ բոլորի նկատմամբ առավելության զգացում։
Մարդկային կերպարներ
Փոքրիկ մարդկային կերպարներ նկարելու դեպքում դա խոսում է անպաշտպան լինելու մասին։ Եթե պարզապես գծիկներով մարդու կերպար է, ուրեմն մարդը ոչ կայուն էմոցիոնալ վիճակում է և չի ցանկանում իրեն մոտ թողնել որևէ մեկին։
Ստորագրություններ
Ինքնահավան և եսասեր մարդիկ շատ անգամ ստորագրում են և հիանում են իրենց ստորագրությամբ, նույնիսկ եթե դա անում են անգիտակցաբար։ Դա ցույց է տալիս մարդու չափազանց տարվածությունը սեփական անձով։
Ծաղիկներ, արև ու երկինք
Բոլոր նման ուրախ պատկերները վկայում են այն մասին, որ նկարողը գոհ է և ոգևորված, նույնիսկ՝ ոգեշնչված։ Այդ պատկերները խոսում են լավ տրամադրության մասին։