Կարևոր իրադարձություններ

Կարո՞ղ եք համատեղ ապրել նրա հետ. աստղագուշակ

04 Նոյեմբեր, 2015 00:30
Կարո՞ղ եք համատեղ ապրել նրա հետ. աստղագուշակ
Ինչպե՞ս սովորել միևնույն տարածքում ապրել տարբեր մարդկանց հետ:  
Ա՜խ, այդ մարդիկ...որոնց հետ բախտի քմահաճույքով կամ պարտադրանքով մենք պետք  է մի ողջ կյանք գոյատևենք: Նրանք վերադառնում են ուշ գիշերով` դուռն ուժեղ շրխկացնելով, բոլորովին չհիշելով, որ հարևանները երկրորդ կամ երրորդ երազն են տեսնում: Կարող են բարձր խոսել, երգել, հայհոյել...Իսկ միգուցե ձեր բախտը բերել է, և ձեր հարևանների նման զգայուն, բարի և հասկացող մարդիկ չկա՞ն...
Ամեն դեպքում, ձեզ չի խանգարի իմանալ, թե ինչ կարելի է սպասել կենդանակերպի որևէ ներկայացուցչից, որը ձեր դրկիցն է դարձել:

Խոյ
Այս նշանի ներկայացուցիչը  նախաձեռնող է:
Բայց Աստված չանի, որ նրա  խելքին փչի նորոգել սանտեխնիկան... կոտրած տաշտակի առաջ կմնաք: Կքանդի ծորակը, որ փոխի կամ նորոգի, բայց սկսած գործը կիսատ կթողնի և նույն ոգևորությամբ կանցնի այլ գործի: Ամեն դեպքում իմացե’ք, որ ինչ-որ բան նորոգելու կամ տեղադրելու պոռթկման պահին պետք չէ նրան խանգարել. դա կնշանակի սպանության փորձ անել: Նրա բնավորության ամենադրական կողմն այն է, որ միշտ հավատում է իր ուժերին:
Նրանից հերոսություն մի’ սպասեք այն պահերին, երբ ուղղակի պահանջվում է ինքնատիրապետում: Օրինակ, եթե մի քիչ երկար եք նստել զուգարանում, կարող է ոտքով հարվածել դռանըª հասկացնելով, որ համբերությունն սպառվել է:
Խոյի հետ նույն տարածքում ապրելիս կարևորն այն է, որ նրա էներգիան ուղղորդեք ճիշտ հունով:  Խոյը ինքը կաշխատի իրեն տիրապետել մարզասարքերի, սպորտային խաղերի միջոցով:

Ցուլ

Եթե ցանկանում եք Ցուլին վռնդել տնից, կահույքը մի քանի անգամ  անակնկալ վերադասավորե°ք: Նույնիսկ մուտքի կարպետը առանց զգուշացնելու փոխելը Ցուլին կկատաղեցնի: Բայց պետք չէ նրան անընդհատ այդպիսի փորձերով կատաղեցնել: Հիշե’ք, որ կատաղած Ցուլը վտանգավոր է կյանքի համար:  Եզրակացությունը հետևյալն է. եթե ձեր Ցուլ հարևանը խաղաղ է, նա բավականին անվնաս է: Ցուլն ընդհանրապես անվնաս է, եթե հաշվի չառնեք պահպանողականությունն ու անիմաստ համառությունը:
Վերջում` շատ  օգտակար խորհուրդ. Գիշերե’ք տանը: Ցուլը տանել չի կարողանում կենսակերպի փոփոխությունը, իսկ եթե դուք որոշել եք նրան լքել, նա դրան չի դիմանա. դուք էլ եք նրա սեփականությունը:

Երկվորյակ

Երկվորյակի կյանքի իմաստը հեռախոսով խոսելն է: Երբ հարցը դրան է վերաբերում, նրա դիմացկունությանը նույնիսկ Ցուլը կնախանձի, իսկ խանդավառությանը` Խոյը: Երկվորյակն անընդհատ ձգտում է շփվել և տպավորությունները թարմացնել, դրա համար էլ չի խորշում ոչնչից. սիրում է, դեղին մամուլը, իսկ մակուլատուրայի կուտակը խոհանոցում ձեզ նույնիսկ նստելու տեղ չի թողնի: Միասին ապրելու հաճույքը չպետք է փչացնի ձեր հարևանը: Ուշադրություն մի° դարձրեք, որ Երկվորյակն անընդհատ հայտնվում է տեսադաշտում, դուք վայելե’ք ձեր կյանքի հաճույքը: Նա սիրում է միշտ միացրած պահել ձայնարկիչը, հեռուստացույցը: Եվ վերջում` Երկվորյակին հատուկ է իր իսկ խելքից դեպրեսիվ վիճակում հայտնվել, ժողովուրդը նրան անվանում է խելքից պատուհաս:  

Խեցգետին

Նրա սառնարանը լիքն է մթերքով, պահածոյացման գործընթացը սրընթաց առաջ է գնում: Դա կարելի է հասկանալ: Պատկերացրե’ք, թե ինչ սարսափելի է, երբ մարդը գիշերվա  3-ին սովածությունից արթնանում է և հայտնաբերում, որ սառնարանը դատարկ է: Այդպիսի բան, որ բոլորի հետ էլ կարող է պատահել, բայց ոչ Խեցգետնի, դա նրա համար սթրես է:  
Խեցգետնի համար իր տունը արտաքին աշխարհից թաքնվելու վայր է: Հյուր չի  ընդունում ու ինքն էլ միշտ տանը նստած` անընդհատ նեղանում է, չգիտես ումից և ինչից: Նրա հետ շփվելիս անընդհատ բողոքներ կլսես: Իսկ ամենավատն այն է, որ ամեն առիթով հիշում է իր ծննդաբանությունը: Բայց ամենաշատը պետք է վախենալ նրա հովանավորությունից: Այս դեպքում նրան կարելի է հսկայական ագռավի նմանեցնել, որը հոշոտում է ձեր հոգին:

Առյուծ

Եթե Առյուծի մտքով անցնի, որ դուք որոշել եք ստվեր գցել իր  վրա կամ հավասարվել իրեն, ձեզ կարելի է անկեղծորեն ցավակցել: Եթե նրան ծափահարեք` հիացմունքից խեղդվելով, հրաշալի է. բայց միևույնն է նրան կհետաքրքրի ավելի  էլիտար ու վառ մի բան, օրինակ` ինքը: Պետք չէ հույսեր փայփայել, որ այդպիսի հարևանի հետ կինոնովելը շարունակություն կունենա: Դեռ ձեր բախտը կբերի, եթե Ջրհոս եք ծնվել: Այդ դեպքում Առյուծի համար իսկապես հետաքրքիր կլինի ձեզ հետ:  Նա կսկսի ձեզ ցուցադրել իր փայլը, պատմել զվարճալի դեպքեր իր կյանքից, պարգևել սիրային արկածներ, իսկ դուք նրան կհիշեցնեք ազատության, հավատարմության մասին` նկատի ունենալով, որ պետք է ավելի հասարակ լինել, թե չէ նրա շահագործումից չես փրկվի:

Կույս

Շնորհավորում ենք: Ձեր կողքին քայլող գրադարան է հայտնվել: Սա ավելի ծանր դեպք է, քան Երկվորյակը: Ա՜խ, այդ նյութպաշտը: Օրինակ` խոսք է գնում շոկոլադից, Կույսը միանգամից անհրաժեշտ ինֆորմացիա կքաղի հանրագիտարանից կամ ինտերնետից և հաճույքով մեջբերումներ կանի: Նա  նաև բամբասկոտ է, պարտադիր հետաքրքրվում է, թե ով է, որտեղից, երբ, ինչքան...
Ինչ, ինչ, բայց տեխնիկայից լավ է հասկանում:

Կշեռք

Ասենք, վերադարձել եք արձակուրդից և տեսնում եք, որ աղբամանը լիքն է, կարծես մեկ ամիս չեն թափել: Այդպես է, որովհետև Կշեռքի հետ եք ապրում: Ուղղակի նրա վիճակի մեջ պետք է մտնեք. ախր շատ զզվելի է ափսե լվանալը, աղբ թափելը, երբ շուրջդ այնքան նրբագեղ  է ու գեղեցիկ:
Երբ կատաղությունից պատրաստ եք պայթել, հայտնվում է Կշեռքը, ճպճպացնում է թարթիչները, հմայիչ ժպտում, կարծես ձեր առջև փրփրածին Աֆրոդիտեն է: Եթե նույն բնակարանում ապրում եք Կշեռք-կնոջ հետ, ի±նչ պետք է անեք... իհարկե կներեք նրան և չեք էլ իմանա, թե նրա կեղծավոր ժպիտի տակ ինչ է թաքնված: Ինչ խոսք, գեղեցկությունը հզոր զենք է:

Կարիճ

Եթե ապրում եք բարոյական նվաստացումների ենթարկող սադիստի հետ, նշանակում է, որ նա Կարիճ է: Բայց այս անհուսալի դրության մեջ էլ դրական բան կա: Կարիճի հոգեբանական գիշատչությունը երաշխիք է, որ նա անուշադրության չի մատնի ձեր ամենափոքր բացթողումն անգամ, թերությունը, սխալը, ձեր որևէ պարտությունը: Իսկ հնարավորության դեպքում թունավոր խայթը հաճույքով կմխրճի ձեր ամենացավոտ տեղը: Ձեզ մնում է այդ անկուշտ արնախումին կերակրել ձեր բացասական էներգիայով, կամ հրաժեշտ տալ բոլոր թերություններին: Այսպիսով մաքրելով ձեր էությունը` կարիճը կտեղափոխվի այնտեղ, ուր բացասականը շատ է:
 
Աղեղնավոր

Ահա, թե ումից կարելի է անառողջ լավատեսություն սովորել: Սկսվել է երկրաշարժ, և տունը րոպե առ րոպե  կարող է քանդվե±լ: Հրաշալի է: Մենք այդ մի քանի րոպեները լիաթոք և հումորով կապրենք, իսկ միգուցե հետո լավ հնարավորություններ բացվեն: Աղեղնավորը մահվան մահճում էլ իրեն կպահի ինչպես ամբիոնից խոսելիս. «հասկանու՞մ ես, մահվան փիլիսոփայությունը պետք է ընկալել, իսկ քանի դեռ չենք հասկացել, հոգու հանգստության մասին մտածելը վաղ է... »: Եթե ձեր աշխարհայացքում հակասություններ, իսկ վարքում թերություններ լինեն, աղեղնավորը չի սպասեցնի: Առանց ուժ ու ջանք խնայելու` պրոբլեմը նոր մակարդակի կբարձրացնի: Ամբողջ բնակարանը կողողի թռուցիկներով, իսկ թերացողների համար տրակտակ կհորինի` «Ինչու՞ պետք է ափսեները կեղտոտ չթողնել»: Իհարկե, ամենադրականն այն է, որ տնից երբեմն բացակայում է երկար ժամանակով:

Այծեղջյուր

Շատ կարևոր մետաֆիզիկական հարց է առաջանում. բայց Այծեղջյուրը հոգի ունի՞: Եթե ունի, ուրեմն որտե՞ղ է թաքցրել, և ինչպե՞ս գտնել: Հոգի ունենալը նա համարում է իր գլխավոր թերությունը: Այծեղջյուրը իշխանատենչ է և պահանջկոտ: Քարացած դեմքով բարձրանում է կարիերայի սանդուղքով: Այծեղջյուրի հետ ապրելիս հիշե’ք, որ նա ծայրահեղ կասկածամիտ է և մարդատյաց: «Իսկ եթե hանկարծ մի բան այնպես չլինի՞» ,- քրթմնջում է քթի տակ և նայում շուրջը: Օրվա մեջ հինգ անգամ կարող է զգուշացնել, որ գազը պետք է անջատել և անգամ քո հետևից կստուգի: Պետք է համբերությամբ զինվել: Որպեսզի Այծեղջյուրը ձեզ վստահի, պետք է համատեղ ապրեք ամենաքիչը երկու հարյուր տարի: Այծեղջյուրին կարելի է հասկանալ. կյանքի ընթացքում նա այնքան փորձությունների է երթարկվել, և փորձը այնքան մեծ է: Այդ պատճառով էլ կաթից այրվելով` ջրի վրա էլ կփչի: Կփչի, կփչի... Կփչի-կտանի մարդկային հարաբերությունների «կեղևը»: Առանց ավելորդ սենտիմենտալ նախաբանի` տանը կսկսի կարգուկանոն հաստատել: Ներողամտության չսպասեք. անկյուն կկանգնեցնի:   

Ջրհոս

Ջրհոսի հետ կյանքը փորձություն է, որին կարող են ոչ բոլորը դիմանալ: Չնայած էլեկտրոնային դրախտը երկրի վրա ցնցող է. յուրաքանչյուր սենյակում` ինտերնետ, յուրաքանչյուր անկյունում` մեկական նոթբուք: Բայց էլեկտրաէներգիայի ինչպիսի ծախս է պահանջվում:
Ժամանակի ընթացքում կպարզվի, որ Ջրհոսը նաև աստղագուշակ է: «Քիչ գիտես, լավ կքնես». -կհիշեցնի այս ասույթը, երբ սկսի կարմայի մասին խոսել: Ջրհոսի հետ հարևանությունը կբերի հետևյալին.  անկախ ու ազատ Ջրհոսը հանկարծ կանհետանա` իր հետևից թողնելով չվճարված հաշիվներ:

Ձուկ

Ձեր այս հարևանը մի թերություն ունի. լոգարանը մշտապես զբաղված է. Ձկնիկը վայելում է ջուրը: Չհամարձակվեք նրան խանգարել. նա երազում է: Բացի դրանից` Ձուկը նեղացկոտ է. հեշտ է վիրավորելը: Հիշեք, որ նա դեռ ձեզ պետք կգա, քանի որ Ձուկը շատ դրական կողմեր ունի: Եթե մեղավորության զգացում ներշնչեք, ինչ զոհողություն ասես որ չի անի, հատակը կլվանա, ձեր բոլոր գործերը կանի: Ձկան հետ ձեր տանը մի մեծ ձայնադարան կհայտնվի և դուք պետք է հաշտվեք նրա երգացանկին: Հնարավոր չէ նրան խնդրել ինչ- որ բան վերանորոգել, բայց դրա փոխարեն նրա մոտ կարող եք անկեղծանալ: Նա հաճույքով կզոհահաբերի իր ժամանակը ձեր խնդիրները հասկանալու համար, նույնիսկ կարտասվի ձեր հետ: Ձեր Ձկնիկը գրող է, հոգեբան կամ հոգեթերապևտ . ավելի լավ է լռեք...ինչպես ձկները:
 
 

Լրահոս

Դիտել ավելին