Կարևոր իրադարձություններ

Հունգարիան մերժել է փախստականների տեղաբաշխման ԵՄ ծրագիրը

03 Նոյեմբեր, 2015 23:50
Հունգարիան մերժել է փախստականների տեղաբաշխման ԵՄ ծրագիրը

Հունգարիայի խորհրդարանը նոյեմբերի 3-ին մերժել է Եվրամիության երկրներում փախստականների տեղաբաշխման շուրջ Միության առաջարկը:

Բանաձեւի նախագծի օգտին քվեարկել են վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդես» կուսակցության պատգամավորները, իշխող կոալիցիայում նրանց գործընկերները՝ քրիստոնեա-դեմոկրատները, ինչպես նաեւ ծայրահեղ աջ «Յոբբիկ» կուսակցությունը:

Ավելի վաղ Հունգարիայի կառավարությունը հայտարարել էր, որ այս հարցի շուրջ խորհրդարանի որոշումից են կախված երկրի իշխանությունների հետագա գործողությունները, որոնք մտադիր են դատական կարգով հրաժարվել փախստականների տեղաբաշխման ԵՄ ծրագրին մասնակցությունից:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Բուդապեշտը տարեկան ապաստան է տրամադրում մի քանի հարյուր փախստականի եւ հրաժարվում է երկրում թողնել, այսպես կոչված, տնտեսական ներգաղթյալներին: Միգրացիոն ճգնաժամի հետ կապված Հունգարիան ցանկապատ է կառուցել Սերբիայի եւ Խորվաթիայի սահմաններին՝ միգրանտներից պաշտպանվելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին