Կարևոր իրադարձություններ

iPhone-ի և ուտելիքի դիմաց, կնոջ խնդրանքով սպանել են ամուսնուն

03 Նոյեմբեր, 2015 22:27
iPhone-ի և ուտելիքի դիմաց, կնոջ խնդրանքով սպանել են ամուսնուն

Եկատերինբուրգում մեկնարկել է Բերեսովսկի քաղաքի բնակչի պատվիրված սպանության գործով դատական գործընթացը: Ըստ քննիչների` սպանությունը կազմակերպել է տուժածի կինը: Սպանության դիմաց նա խոստացել է կերակրել մարդասպաններին և նրանց տալ ամուսնու բջջային հեռախոսը, գրում է Regnum-ը:

Դատապարտյալների նստարանին հայտնվել են Եկատերինբուրգի երկու բնակիչներ` Ալեքսեյ Սոլովն ու Միխայիլ Եվտուշեկը: Իսկ սպանության 35-ամյա պատվիրատու կինը մահացել է ծանր հիվանդությունից:

Հոգնելով ամուսնու ծաղրանքներից, կինը գտել է երկու տղամարդ` խոստանալով նրանց տալ ամուսնու iPhone-ն ու սեղան գցել նրանց համար` ամուսնու սպանության փոխարեն:

2014-ի նոյեմբերի 3-ին վերոնշյալ երկու տղամարդիկ մտնելով զոհի բնակարան, վերցրել են նրա բջջային հեռախոսն, ապա էլեկտրաշոկով անշարժացրել նրան, իսկ կինն ամուսնու երակներում օդ է ներարկել, որից հետո 37-ամյա տղամարդը մահացել է:

 

Լրահոս

Դիտել ավելին