Այն պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին եւ ունի մոտ 500 տարատեսակ: Այն մշակել են դեռեւս հնագույն ժամանակներից՝ բժշկության մեջ օգտագործելու նպատակով:
Նույնիսկ Հին Եգիպտոսում այն համարվում էր հզոր դեղաբույս: Ալոէն արտադրում է գել եւ լատեքս, որոնք օգտագործվում են բժշկական նպատակներով:
Գելը մածուցիկ նյութ է, որը տեսանելի է բույսի ներսում, բույսը կտրելիս այն անմիջապես թափվում է: Շատ պրոֆեսիոնալ կոսմետոլոգներ եւ այլ հմուտ փորձագետներ բժշկության ոլորտում այն համարում են կենսական բուժիչ բույս, որը բուժում է տարբեր մաշկային հիվանդություններ՝ ինչպես հաղորդում է Medical Daily-ին: Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպես եւ որ դեպքերում կարելի է այն օգտագործել.
Այրվածքներ
Այն օգտագործվում է որոշ այրվածքներ բուժելու նպատակով: 2009թ-ին կատարած ուսումնասիրությունը, որին մասնակցում էր երկրորդ աստիճանի այրվածքներ ստացած 30 հիվանդ, ցույց տվեց, որ ալոէ քսուքի կիրառմամբ այրվածքները բուժվեցին 16 օրվա ընթացքում՝ ինչպես հաղորդում է New York Times-ը:
Խոլեստերինի բարձր մակարդակ եւ հիպերլիպիդեմիա
Ըստ առողջապահության ազգային ինստիտուտի՝ նախնական տվյալները ցույց են տալիս, որ, օրական 15-20 մլ. ալոէի ընդունումը կնվազեցնի հիպերլիպիդեմիայով հիվանդների խոլեստերինի մակարդակը մոտ 15%-ով, ցածր խտության լիպոպրոտեինի՝ մոտ 18%-ով, տրիգլիցերիդի՝ 25-30%-ով:
Հերպես
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ալոէ գելը արագացնում է թարախաբշտիկների խոցերի լավացումն ու օգնում է թեթեւացնել ցավը, ըստ Mayo կլինիկայի հետազոտողների:
Բշտիկներ
Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ալոէն օգնում է բուժել բշտիկները եւ վերականգնում է մաշկի ցաները՝ իր անտիբիոտիկ հատկությունների շնորհիվ, ինչպես նաեւ փափկեցնում է մաշկը:
Չոր մազեր
Բույսը իր խոնավեցնող հատկություններով հանդիսանում է հիանալի կոնդիցիոներ մազերի համար՝ ինչպես հաղորդում է CBS News-ը: Գելը պետք է քսել մազերին, այնուհետեւ մազերը լվանալ եւ քսել ձեր իսկ նախընտրած կոնդիցիոները:
Շաքարախտ
NIH-ը հայտնում է, (թեեւ մինչեւ վերջ ապացուցված չէ) որ այն նվազեցնում է շաքարի մակարդակը շաքարախտով հիվանդների մոտ:
Նիհարեցում
Ալոէն անցյալ տարի ճանաչվել է որպես առողջարար ըմպելիք: Ըստ Daily Mail-ի, ալոէն պարունակում է մի շարք վիտամիններ, այդ թվում՝ A, C, E, ֆոլաթթու В1, В2, В3, В6 եւ մեկն է այն մի քանի բույսերից, որոնք պարունակում են В12 վիտամինը, որը կարգավորում է ուղեղի սահուն աշխատանքը եւ նյարդային համակարգը՝ ճիշտ այնպես, ինչպես առողջարար սնունդը օգնում է մարսողությանը եւ ներսից մաքրում օրգանիզմը: