Կարևոր իրադարձություններ

Հրանուշ Հակոբյանը կարևորել է սիրիահայերին բնակարանով ապահովելու հարցը

03 Նոյեմբեր, 2015 20:34
Հրանուշ Հակոբյանը կարևորել է սիրիահայերին բնակարանով ապահովելու հարցը

Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստի օրակարգում եղել է սիրիահայերի մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման, աջակցությանն ուղղված աշխատանքները և նախատեսվող ծրագրերը:

Ինչպես փոխանցեցին ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սիրիահայերի մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնելիս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը նշել է, որ 2013-2015թ.թ ընթացքում Զբաղվածության տարածքային կենտրոնների ջանքերով հարյուրավոր սիրիահայեր տեղավորվել են աշխատանքի:

Իրականացված աշխատանքների արդյունքում մեծացել է զբաղվածության կենտրոններում հաշվառված և զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկված սիրիահայերի թիվը: «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպության հիմնադիր նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանն էլ նշել է, որ կազմակերպությունը հիմնականում իրականացնում է բնակարանային վարձերի մասնակի փոխհատուցման, դրամական աջակցության, սոցիալական տների տրամադրման ծրագրեր, որոնցից օգտվել և օգտվում են տասնյակ սիրիահայեր: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանձնաժո ղովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հատկապես սիրիահայերին բնակարանով, և աշխատանքով ապահովելու խնդրին: «Եթե սիրիահայերն ապահովվեն կյանքի նվազագույն պայմաններով՝ բնակարանով և աշխատանքով, Հայաստանից չեն հեռանա, նշել է նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին